Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ ՆԳՆ          Սյունիքի մարզում բախվել են «Toyota» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները       Մեզ համար նշանակալի իրադարձություն է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման արգելքի վերացումը    

04 օգոս 2020 14:30

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հեռանում է պաշտոնից

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել։ Տեղեկությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Պարոն Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է մոտավորապես 2 տարի ժամկետով։ Երկու տարին արդեն մոտենում է իր ավարտին, ու ինքը մնում է իր խոստման շրջանակներում»,– ասաց Մարությանը։


Քաղաքապետը հայտնեց, որ Մեսչյանը պաշտոնից հեռանում է իր դիմումի համաձայն, ինչի մասին առաջիկայում նաև պաշտոնապես կհայտարարվի։
Երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Երևանի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2018թ–ի հոկտեմբերի 23-ին։


Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նախկինում աշխատել էր նաև 1996թ–ին` մեկ տարի տևողությամբ։


1997-ին նա պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։














Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր