Ադրբեջանը ինչու պիտի ստորագրի, եթե առանց այդ թղթի կտորի էլ ՀՀ իշխանությունները բոլոր երևակայելի և աներևակայելի զիջումների գնում են          Տեսանյութ.Երկրաշարժի պատճառով Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում խուճապ է, տարհանում են բարձրահարկ շենքերի բնակիչներին       Արևմտյան կուրատորները Կիևի իշխանություններին համոզել են շարունակել պայքարը մինչև վերջին ուկրաինացին    

05 օգոս 2020 11:56

Բեյրութի պայթյունը արտադրական չի եղել.Ամերիկացի գեներալները դա հարձակում են որակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բեյրութում տեղի ունեցածը «հրեշավոր հարձակում» է անվանել, հաղորդում է RT-ն:
Օգոստոսի 4-ին Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել նավահանգստի շրջանում։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով 78 մարդ է մահացել, տուժածների թիվը հասել է 4 հազարի: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հանձնարարել է հետաքննել պայթյունի պատճառները և 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը ցավակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին և նշել` ամերիկացի գեներալները կարծում են, որ Բեյրութի վրա հարձակում է տեղի ունեցել։

«Ես հանդիպել եմ մեր որոշ գեներալների հետ։ Նրանք էլ են այդպես կարծում։ Դա նման չի եղել արտադրական պայթյունի։ Նրանք կարծես թե մտածում են, որ դա հարձակում էր, ինչ-որ ռումբ», — ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով` ամերիկացի զինվորականները նման եզրակացության են հանգել` հաշվի առնելով պայթյունի բնույթը։

Նշենք, որ պայթյունի հետևանքով քաղաքի կեսը տուժել է։ Հիվանդանոցները լեփ-լեցուն են տուժածներով։ Վնասվել են հայկական թաղամասերը, այդ թվում՝ Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։ Հայտնի է նաև, որ վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը, իսկ զոհերի թվում է լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը:

Լիբանանի պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութն աղետի գոտի է հայտարարել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր