Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում          Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս, խմբակցությունից գուցե դուրս գամ, մանդատս վայր չդնեմ       Տեսանյութ.Սիրիայում հեղաշրջումը ծրագրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, Թեհրանն ունի դրա ապացույցները    

06 օգոս 2020 11:35

Ոմանք էլ քննադատել և մեղադրել են Արոնյանին «այսքան շուտ սեր գտնելու» համար

Արդեն մի քանի օր է համացանցում շրջանառվում են լուրեր շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի նոր ընկերուհու մասին:


Շրջանառվող լուրերն ավելի բուռն քննարկումների առիթ դարձան «Անիտա Այվազյան» անունով ֆեյսբուքյան օգտատերի էջում հայտնված Լևոն Արոնյանի հետ համատեղ լուսանկարն ու դրան կցված գրառումը․


«Ճիշտ ժամանակն է շարունակել փորձել ժպտալ: Ի՞նչ օգուտ լացից: Դու կհասկանաս, որ կյանքը դեռ արժե, երբ դու ուղղակի ժպտում ես»։


Ավելի ուշ տարբեր ֆեյսբուքյան օգտատերեր սկսեցին հրապարակել Լևոն Արոնյանի և նույն աղջկա հետ այլ համատեղ լուսանկարներ:


Աղջկա հրապարակած լուսանկարը բազմաթիվ արձագանքների և մեկնաբանությունների է արժանացել: Ոմանք երջանկություն են մաղթել զույգին, ոմանք էլ քննադատել և մեղադրել են անվանի շախմատիստին «այսքան շուտ սեր գտնելու» համար:


Լևոն Արոնյանն ու անծանոթ հայուհին դեռևս որևէ մեկնաբանություն չեն տվել իրենց հարաբերությունների վերաբերյալ:


Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանի կինը՝ 33-ամյա Արիանա Կաոիլին մահացել է մարտի 31-ին ավտովթարի հետևանքով: Նա մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երևանում:


Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։ Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ. սեպտեմբերի 30-ին։

Աղբյուրը՝ sport.news.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր