Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ. Hraparak.am
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, տեղեկացնում է Hraparak.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները:
Իրավապահ համակարգում Hraparak.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախքան ձերբակալելը Ռոբերտ Նազարյանից պահանջել են հարուցված քրեական գործերից մեկով ցուցմունք տալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ խոստանալով դադարեցնել նրա դեմ քրեական հետապնդումը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Նազարյանը հրաժարվել է՝ պնդելով, որ իրեն առաջարկող ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում և ինքը չի կարող ստորագրել դրա տակ, ինչից հետո նրան ձերբակալել են: Այս պահին ճնշումների միջոցով փորձում են ցուցմունք կորզել:
***
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ հաստատեց Hraparak.am-ի տեղեկությունը այն մասին, որ ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը: ՀՔԾ մամուլի պատասխանատու Մարինե Օհանջանյանը հայտնեց, որ այս պահին Ռոբերտ Նազարյանին որևէ մեղադրանք առաջադրված չէ:
«Դեռ մեղադրանք չկա, զուտ կասկածով ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակում», - ասաց խոսնակը: Հարցին, թե արդյո՞ք գործն առնչվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ևս 7 պաշտոնատար անձանց «Վեոլիա ջուր» ՓԲԸ հաշվին Փարիզ գործուղելու գործին, նա պատասխանեց. «Այս պահին չեմ կարող ասել, թե ինչում է կասկածվում: Այդ գործով Նազարյանը մեղադրյալի կարգավիճակ չունի: Հավելյալ տեղեկություն ստանալուն պես կտրամադրեմ»: