Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

06 օգոս 2020 14:55

Հանուն երեխաների.ամուսնությունը փորձում են փրկել Կարիբյան ծովի մասնավոր կղզում

Ռեփեր Քանյե Ուեսթն ու նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, մեկուսացել են տրոպիկական կղզում, հայտնում է TMZ-ն։


Պարբերականին հայտնի է դարձել, որ անցած հանգստյան օրերին ամուսինները չորս երեխաների հետ գաղտնի մեկնել են մասնավոր կղզի, որը գտնվում է Կարիբյան ծովի ափերին։ Քիմն ու Քանյեն որոշել են ընտանեկան ճամփորդության մեկնել՝ հույս ունենալով հաղթահարել ամուսնական խնդիրները, ինչն արել են լրագրողների մշտական ուշադրությունից հեռու։

Աղբյուրները պնդում են, որ Քիմն ու Քանյեն երեխաների հետ կանգ են առել կալվածքում, որն ամրոց է հիշեցնում. այն տեղավորված է այնպես, որ կողմակի անձանց համար գրեթե հնարավոր չէ մոտենալ դրան։ Ամուսինները հատուկ են այդքան պաշպանված վայր ընտրել՝ իրենց հարաբերությունների խնդիրների լուծման վրա կենտրոնանալու համար՝ առանց շեղվելու իրենց մշտապես հետեւող պապարացիների վրա։


Ըստ լուրերի՝ Քիմն ընտանեկան ճամփորդությանը նաեւ քահանայի է հրավիրել, որը ժամանակին պսակադրել է իրեն ու Քանյեին։ Հայուհին հույս ունի, որ քահանան, որը Քանյեի մտերիմ ընկերն է, կօգնի լուծել իրենց խնդիրները եւ կկարողանա հանգստացնել Քանյեին երկբեւեռ խանգարման սրումից հետո։
Ամերիկացի մոդել և ձեռներեց Քիմ Քարդաշյանը որոշել է պահպանել ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունը, հաղորդում է People- ը:


Հրապարակման համաձայն՝ հեռուստաաստղը կատաղության է հասել ամուսնու սկանդալային հայտարարություններից հետո և ասել նրան, որ իրենց ամուսնությունն ավարտվել է: Սակայն զույգի շրջապատի աղբյուրները հայտնում են, որ Քարդաշյանը պատրաստ է փորձեր կատարել՝ փրկելու ամուսնությունը հանուն երեխաների:


«Ուղևորությունից առաջ նա պատրաստ էր վերջ տալ ամուսնությանը, բայց Քանյեն լսել է նրա անհանգստությունները և նրան տվել մի քանի խոստում»,- ասել են պորտալի զրուցակիցները և ավելացրել, որ աստղը մտադիր չէ բաժանվել Ուեսթից:


Բացի այդ, Քարդաշյանը ցանկանում է, որ Ուսեթը ստանա անհրաժեշտ բուժօգնություն՝ իր հոգեկան առողջությունը բարելավելու համար, բայց նա հրաժարվում է այն ընդունել: «Իրավիճակը շատ բարդ է: Քիմի՝ Վայոմինգ կատարած ուղևորությունից հետո նրանք սկսել են ավելի շատ խոսել»,- ասում են աղբյուրները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր