Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

07 օգոս 2020 10:35

Բեյրութում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել կառավարության հրաժարականը պահանջող տասնյակ ցուցարարների նկատմամբ

Բեյրութի կենտրոնում ոստիկանական ուժերն արցունքաբեր գազ են կիրառել վարչապետ Հասան Դիաբի կառավարության հրաժարականը պահանջող տասնյակ ցուցարարների նկատմամբ:


France24-ի փոխանցմամբ՝ մի խումբ ցուցարարները, փորձելով ճեղքել ոստիկանական պատնեշը, ցանկացել են խորհրդարանի շենք ներխուժել, իրավապահների ուղղությամբ քարեր և դյուրավառ հեղուկով շշեր նետել, մի շարք խանութների ապակիներ ու ցուցափեղկեր կոտրել:


Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ստիպված են եղել ցուցարարներիին ցրելու նպատակով արցունքաբեր գազ կիրառել: Դրա, ինչպես նաև տեղի ունեցած բախումների հետևանքով երկու կողմից էլ վիրավորներ կան:


Ակտիվիստները կոչ են անում շաբաթ օրը հակակառավարական մեծ ցույց անցկացնել՝ կառավարության հրաժարականի պահանջով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր