Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

08 օգոս 2020 15:05

Ադրբեջանը շուրջ 2800 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։


«Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 2800 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:


ՊՆ–ն վստահեցնում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:


Հիշեցնենք` հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր