Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

10 օգոս 2020 10:40

Քթերից ենք բերելու մեզնից կերած կյանքն այդ կատաղած տուզիկների,բանտի ճաղերն են կրծոտելու, երկինքը վանդակազարդ են տեսնելու

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյալմասերժական ֆրակտալ ողբը կոյուղում


Գյալմասերժական կոյուղին պարբերաբար «վերլուծաբանական, գիտահետազոտական-միտահետազոտական հոդվածներ» է գրում մեր մշակած ՀՀ վերականգնման ճանապարհային քարտեզից, որ հրապարակել ենք 2018-ի դեկտեմբերի վերջին, մի քանի ամիս մշակելուց հետո (հայեցակարգը՝ մեկնաբանության մեջ եմ տեղադրում, եթե մարդ կա դեռ անծանոթ է): Հետը, բնականաբար, կպցնում է՝ էլ «սորոսական», էլ «դրսից ֆինանսավորվող», ..., ձեռները հնար լինի, ժամանակը ետ կտան 1937 թիվ կամ գոնե 2008 թվի մարտի 2, ու մեզ գյուլլելու հրամանների կհասնեն:


Էս կոյուղին դնում արտագրում է մեր գրածները, բաժին առ բաժին (արդարադատության, կրթության, ոստիկանության և այլ համակարգերի բարեփոխման մեր առաջարկությունները, ամեն բաժնից հետո մի հոգոց են նվաղում, թե՝ ախ տեսեք, թե ոնց են կործանում գյոզալական երկիրը ...: Այ հողերս ձեր պապաների ու ծիծ տվողների սարքած արդարադատության գլխին էլ, կրթական համակարգի գլխին էլ, ընտրական մեխանիզմի գլխին էլ, ..., բայց ոչ ձեր գլխին: Ձեր գոյությունն աներկբա ցուցիչ է, որ հեղափոխությունն էլ էր անհրաժեշտ, ձեզ ծիծ տվողների ապականությունների դեմ բարեփոխման ամենաարմատական ծրագրերն էլ են անհրաժեշտ:


Կարճ ասած, քանի գյալմիստական, սերժաբարո, փեսայածուծ ու հարակից կոյուղին ոռնում ու վնգստում է Հայաստանի բարեփոխումների ամենազդեցիկ ծրագրերի վրա, դա ամենապարզ ցուցիչ է, որ լավ ենք արել, չուզողի աչքն էլ հանել ենք, երկիրը բռնաբարած հանցագործները պիտի դատվեն և պիտի հատուցեն տված վնասները: Դժվար էլ լինի, երբ էլ լինի, հատուցելու են, նստելու են, բանտի ճաղերն են կրծոտելու, երկինքը վանդակազարդ են տեսնելու, սոված սատկելու են, քթերից ենք բերելու մեզնից կերած կյանքն այդ գարշելի և կատաղած տուզիկների:


Այ, երբ կոյուղին կանտեսի կամ կսկսի գովել իմ, ընկերներիս և հարյուրավոր մարդկանց ու կազմակերպությունների՝ երկրի վերականգնման ծրագրերը, այն ժամանակ, երբ արդեն երկու տարուց ավելի ձգվող ֆրակտալ ողբը կդադարեցնի, այ էդ ժամանակ ամոթ մեզ, ուրեմն՝ անպիտան ենք մեր երկրին»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր