Իշխանության քայլերից մի քանիսի մասով դատական ակտեր Վարչական դատարանից տևական ժամանակ է ունենք          Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել       Հունիսի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

10 օգոս 2020 15:40

Մինսկում ցուցարարներին 8-15 տարի ազատազրկում է սպասվում

Բելառուսի Քննչական կոմիտեն հայտնում է, որ հարուցվել են քրեական գործեր Մինսկում և այլ քաղաքներում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և զանգվածային անկարգություններ հրահրելու կապակցությամբ, գրում է Интерфакс-ը:


«Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել ներքին գործերի մարմինների աշխատակիցների նկատմամբ անկարգությունների ու բռնությունների փաստերի առթիվ»,- նշել է Քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը։ Ապստամբությունների մասին քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածը նախատեսում է պատիժ՝ առավելագույնը 15 տարի ժամկետով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր