Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

13 օգոս 2020 12:16

Հեռացի՛ր,Լուկաշենկո, քանի դեռ ուշ չէ.Ոչ ոք Մայդան չի ուզում.չեմ հավատում, որ սա բելառուսական ՕՄՕՆ-ն է, այդպես դաժան չէին լինի

Գրականության ոլորտում 2015 թվականի նոբելյան մրցանակակիր, բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչն «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ իր կարծիքն է հայտնել Բելառուսում շարունակվող բողոքի ակցիաների վերաբերյալ և կոչ է արել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրաժարական տալ:

«Ես ցանկանում եմ ասել նույնը, ինչ շատ գեղեցիկ կերպով ասել է լրագրող Սվետլանա Կալինկինան՝ գեղեցիկ հեռացիր: Բայց արդեն չի ստացվի, արդեն արյուն է հոսել: Հեռացի՛ր, քանի ուշ չէ, քանի ժողովրդին չես նետել սարսափելի անդունդը, քաղաքացիական պատերազմի անդունդը: Հեռացի՛ր: Ոչ ոք Մայդան չի ուզում, ոչ ոք չի ուզում արյուն: Միայն դու իշխանություն ես ուզում: Եվ այդ քո ցանկությունը կվերածվի արյան»,-ասել է Ալեքսիևիչը:


Գրողի կարծիքով` այս ընտրություններից հետո «իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին», ինչի պատճառով հասարակությունը խիստ ծայրահեղականացել է:


«Լուրեր են պտտվում, որ այստեղ ռուսական ՕՄՕՆ կա: Ո՞վ կարող է սիրել սա: Բելառուսներն անընդհատ ընդգծում են, որ մենք խաղաղ մարդիկ ենք, չենք ցանկանում ոչ ոքի սպանել, ոչ ոքի հարվածել: Իսկ այստեղ գրեթե անմարդկային, սատանայական կատաղությամբ է գործում ՕՄՕՆ-ը, ես դժվարանում եմ հավատալ, որ սա բելառուսական ՕՄՕՆ-ն է: Ինձ թվում է, որ բելառուս տղաները չեն կարող այդպես հարվածել իրենց մայրերին և քույրերին: Դա իրական չէ: Փոքրիկ քաղաքներում, որտեղ բոլորը միմյանց ճանաչում են, ՕՄՕՆ-ը հրաժարվում է մարդկանց ծեծել: Իսկ այստեղ ոչ իրական ինչ-որ բան է կատարվում»,-հավելել է նոբելյան մրցանակակիրը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր