Մահվան ցուցանիշը կարող է կտրուկ աճել.կորոնավիրուսային վարակի 2-րդ ալիքը՝ Մեծ Բրիտանիայում          Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․այրվել է 24 տոննա կարագ       Կարծես թե նվազել են հայ դիրքապահների ուղղությամբ արձակած կրակոցները    

13 օգոս 2020 12:36

Հեղափոխության փայատերերը եւ հեղափոխության գագաթին նստած տնօրենների խորհուրդը.

Հեղափոխությունն ունի այլ խոշոր փայատերեր, օրինակ՝ Գլենդեյլի տանտիկինները, ովքեր փայլուն տիրապետում են սլենգային հայերենին (հայհոյանքին) կամ միայն դրան են տիրապետում։ Այս մասին հայտարարություն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը։


Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.


«Հեղափոխության փայատերերը եւ տնօրենների խորհուրդը


Երեկ հնչեց հետհեղափոխական Հայաստանում ամենաաբսուրդային ձեւակերպումներից մեկը։ Կառավարության առաջ հավաքվածները բողոքում էին. «Ժամանակին մենք ենք արել հեղափոխությունը ու հիմա չենք կարում գնանք Ռուսաստան»։


Հեղափոխության փայատերերի այս խավն անկեղծ է. նրա ցանկությունը, նրա ընդվզման օրակարգը Ռուսաստան գնալն է։  2018-ի արժեքների եւ գաղափարների մասին՝ արդար պետություն, խորքային բարեփոխումներեւ այլն, նա երբեք չի մտածել։


Հեղափոխությունն ունի այլ խոշոր փայատերեր, օրինակ՝ Գլենդեյլի տանտիկինները, ովքեր փայլուն տիրապետում են սլենգային հայերենին (հայհոյանքին) կամ միայն դրան են տիրապետում։


Փայատերերի մեջ են իրենց երեխաներին բանակից արտերկիր փախցրած հազարավոր ընտանիքները, ովքեր Արցախի հարցում խաղաղության կամ փոխզիջման ցանկացած փորձ համարում են դավաճանություն, իսկ նախորդ նախագահներին՝ անշուշտ դավաճան։


Մինորիտար փայատերեր են որպես հալածյալ, որպես սեռական փոքրամասնություն եւ որպես ադրբեջանցի կեղծ փաստաթղթերով կամ «ինքնախոստովանմամբ» ԵՄ տարածքում ապաստան հայցած հազարավոր մեր նախկին քաղաքացիները, ովքեր սոցիալական ցանցերում կարող են հոշոտել ցանկացած մեկին, ով Նիկոլի որեւէ հերթական անհեթեթություն կասկածի տակ կառնի։


Խոշոր փայատերերից է նաեւ ընտրակեղծարարների ճնշող մեծամասնություն, տարբեր մակարդակներում ապօրինությունների ակտիվ մասնակիցները, նախկին բոլոր իշխանությունների տակ անմռունչ խոնարհվածները։


Փայատերեր են նաեւ իրավապահ համակարգը, դատարանները, որոնց անմիջական դերակատարությամբ են իրականացվել շատ ու շատ ապօրինություններ, ու որոնց ուղղակի մեղքով էր ձեւավորվել անարդարության մթնոլորտը։ Հիմա նրանք հեղափոխական արդարադատներ են եւ հիմա էլ անում են ուրիշների անօրինական հրահանգները


Եվ, իհարկե, 2018-ի հեղափոխությունն ուներ փայատերերի մի որակյալ խումբ, որը 2020-ին արդեն մոռացության է մատնվում. նրանք, ովքեր ուզում էին առաջընթաց, մտածում էին վեհ արժեքներով, իսկապես ուզում էին ավելի լավ Հայաստան, ուզում էին առանց շոուների եւ ռեպրեսիվ մեքենային համերաշխ ու ստեղծագործ մթնոլորտ, որտեղ կկարողանային կյանքի կոչել իրենց լավ գաղափարները, իրենց նպատակները։ Սա այլեւս հեղափոխությունների կարմիր գրքում գրանցված շերտն է։


Իսկ հեղափոխության գագաթին նստած է հեղափոխության տնօրենների խորհուրդը, ով ապրում է իր պատկերացումներով, իր աշխարհում, իր համար եւ, որը կարճ ժամանակում մսխեց ահռելի դրական սպասումների մթնոլորտը»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր