Գրենլանդիան ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի անվտանգության համար          Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և Իրանի քաղաքացու ավտոբուսը, կա տուժած       Բացահայտ կեղծիք է, նման մերժում չի եղել, պետք չի նման էժանագին հայտարարություններով մոլորեցնել ժողովրդին    

14 օգոս 2020 10:36

ԱՄՆ-ի կոշտ պատասխանը ՌԴ-ին՝ իրենց պատվաստանյութն անգամ կապիկների վրա չի փորձարկի

Ռուսաստանը ԱՄՆ-ին առաջարկել է օգնել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման հարցում:

Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ռուսական իր աղբյուրներին:

CNN-ի աղբյուրները հայտնել են, որ ՌԴ-ն բաց է պատվաստանյութի մասին տեղեկությունները տրամադրելու հարցում:

Ամերիկացի քաղաքական գործիչները CNN-ին հայտնել են, որ ռուսական պատվաստանյութը ԱՄՆ-ում համարում են անավարտ և ոչ լիարժեք և այն «լուրջ հետաքրքրություն» չի առաջացրել ԱՄՆ-ի մոտ:

«ԱՄՆ-ն ոչ մի դեպքում այն չի փորձարկի անգամ կապիկների վրա, իսկ մարդկանց մասին խոսք լինել չի կարող»,- ասել է ամերիկացի քաղաքական գործիչը, ում անունը լրատվամիջոցը չի նշել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր