Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելnվ հողաթմբին    

15 օգոս 2020 11:36

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է Մինսկի ակցիայի մասնակցի մահվան պահը

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է Մինսկում տեղի ունեցած ակցիայի մասնակից Ալեքսանդր Տարայկովսկու մահվան պահը: Նրա քույրը հաստատել է, որ տեսանյութում գետնին ընկնող տղամարդն իր եղբայրն է:


Կադրերում երևում է Ալեքսանդրը, ով կանգնած է ճանապարհի վրա, հագին սպիտակ շապիկ: Ինչ-որ պահի նա ընկնում է գետնին:


Ավելի վաղ, Բելառուսի ՆԳՆ-ից հայտարարել էին, որ Տարայկովսկին փորձել է պայթուցիկ սարք նետել ոստիկանների ուղղությամբ, սակայն այն  պայթել է նրա ձեռքում: Սակայն տղամարդու մահվան վկայականում  նշված է, որ նա ստացել է կրծքավանդակի բաց վերք և մահացել է արյան կորստից:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր