«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

17 օգոս 2020 12:15

Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը.Լուկաշենկոյի խոսքով ՝ ոչ ոք չի ստիպի աշխատել նրանց, ովքեր դա չեն ցանկանում

Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որը նախօրեին «խոստացել» էին իրականացնել ցուցարարները, այս մասին հայտնում է NEXTA Live թելեգրամյան ալիքը։ 

 Բելառուսով տարբեր ձեռնարկությունների աշխատակիցներ աշխատանքի չեն գնացել և դրա փոխարեն հավաքվել ու բողոքի ցույց են անցկացնում։
Մասնավորապես՝ գործադուլ են անում Բելառուսի ավտոմոբիլային գործարանի՝ «ԲելԱԶ»-ի, կալիումային պարարտանյութեր արտադրող «Բելառուսկալիյ»-ի, Մինսկի տրակտորի գործարանի, «Բելկարդ»-ի և այլ խոշոր գործարանների աշխատակիցները։

Ինչպես հայտնում է Tut.by կայքը, նրանք պահանջում են դադարեցնել ուժայինների կողմից ցուցարարների նկատմամբ բռնությունը, մեղավորներին պատասխանատվության ենթարկել, նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, նոր ընտրություններ անցկացնել, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
***
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելել է Մինսկի անիվային քարշակների գործարան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Նա ելույթ է ունեցել բանվորների առջև և անդրադարձել գործադուլներին։ Լուկաշենկոյի խոսքով ՝ ոչ ոք չի ստիպի աշխատել նրանց, ովքեր դա չեն ցանկանում։


«Նախ` ինչ–որ ձեռնարկությունում 150, նույնիսկ 200 հոգին եղանակ չեն ստեղծում։ Երկրորդ՝ պետք է հասկանալ, որ «վատ» նախագահը հավելյալ մարդկանց էր պահում, որպեսզի նրանց փողոց չշպրտեին։ Ով ուզում է աշխատել, թող աշխատի։ Չեն ուզում աշխատել` մենք նրանց չենք ստիպի», - ասել է Լուկաշենկոն ։


Բելառուսի նախագահը գործարան է մեկնել իր ուղղաթիռով։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր