Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

18 օգոս 2020 15:40

Ամուսինը եղբոր ու ընկերների հետ առեւանգել է իր կնոջ հետ սոցիալական ցանցում հաղորդակցված տղամարդուն ու ծեծել

Հայաստանում տղամարդն իր եղբոր և երկու ընկերների հետ առևանգել է իր կնոջ հետ «Համադասարանցիներ» ցանցի միջոցով հաղորդակցված տղամարդուն։


«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Արմավիրում, ամուսիննն իմացել է, որ կինը սոցցանցում շփվել է այլ տղամարդու հետ, որը նաեւ հայհոյանքներ է հնչեցրել իր եղբոր հասցեին։ Արդյունքում՝ չորս տղամարդ, ամուսինը՝ եղբոր ու երկու ընկերների հետ, նպատակադրվել են առեւանգել տղամարդուն, իսկ հնարավոր դիմադրությունը բացառելու համար հանդես են եկել մեքենայի գնմամբ հետաքրքրված անձինք, քանի որ իմացել են, որ նա զբաղվում է մեքենայի վաճառքով։


Տղամարդու ավտոմեքենան գնորդների կողմից զննելու պատրվակով ամուսնու ընկերները նրան տարել են Մեծամոր քաղաքի ավտոտնակների մոտ, ապա ավտովերանորոգողի մոտ տանելու պատրվակով մեքենան վարել դեպի Արմավիր քաղաքի ուղղությամբ։


Ճանապարհին մեքենան կանգնեցրել են ընդմիջման համար, ինչի ընթացքում եղբայրները մոտեցել են մեքենային, բռունցքներով հարվածելով նրան հանել ավտոմեքենայից, դանակը պարանոցին պահելով նստեցրել իրենց մեքենան ու առևանգել։


Տղամարդուն տեղափոխել են դաշտ, որտեղ ծեծել են՝ բռունցքներով և ոտքերով, ապա կնոջ լուսանկարները տղամարդու հեռախոսից ջնջելու պատրվակով հեռախոսը վերցրել ու նետել ջրատարը։


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կնոջ ամուսնուն, տեգրոջը ու նրանց երկու ընկերներին մեղադրանքներ են առաջադրվել։ Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր