Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

18 օգոս 2020 17:00

Լիբանանի նախագահը հերքել է վարկածը, թե պայթյունը «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող զենքի պահեստից է սկսվել, դեմ է պայթյունի միջազգային հետաքննությանը

Լիբանանի նախագահ Միշել Աունը դեմ է հանդես եկել Բեյրութի պայթյունի հետաքննության համար միջազգային հանձնաժողովի ստեղծմանը, սակայն թույլատրել է, որ արտասահմանցի քննիչները մասնակցեն գործի բացահայտմանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


«Մեր սահմանադրությունը պահանջում է, որ մեր դատական համակարգն ինքն իր ներքին խնդիրների հետաքննությամբ զբաղվի։ Սա մեր ոստիկանությանն արդեն իսկ աջակցող ֆրանսիացի, ամերիկացի և այլ քննիչների ներկայությունը չի բացառում»,-նշել է նա իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցի ընթացքում։ 


Պայթյունի պատճառների մասին խոսելիս Աունը նշել է, որ շրջանառվող վարկածներից որևէ մեկը չի բացառվում՝ չնայած որ առավել հավանական է համարվում դժբախտ պատահարի վարկածը։


«Լիբանանցի շատ ականատեսներ պնդում են, որ պայթյունից առաջ ինքնաթիռներ են տեսել կամ դրանց ձայնը լսել։ Նրանց լսել է պետք, անգամ եթե այդքան էլ վստահություն չեն ներշնչում։ Անգամ եթե թվում է, թե դա դժբախտ պատահար է, չեմ ցանկանում, որ ինձ մեղադրեն նրանում, թե ես չեմ լսում յուրաքանչյուրի ձայնը»,- ընդգծել է նա և կտրուկ հերքել վարկածը, թե պայթյունը «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող զենքի պահեստից է սկսվել։ 


Նախագահը նաև բացառել է ժամանակից շուտ իր պաշտոնանկության հնարավորությունը՝ հավելելով, որ Լիբանանում նոր ընտրություններ կարող են անցկացվել մեկ տարվա կամ վեց ամսվա ընթացքում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր