Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

19 օգոս 2020 13:14

Տեսանյութ.Խոստացել եմ՝ եթե ինձ տրամադրեն իմ պատասխանները, ապա չեմ հրապարակի հանձնաժողովում հնչած որեւէ կարծիք

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ապրիլյան պատերազմի թեմայով ասուլիսին  բացատրեց, թե ինչու էր ընդունել ԱԺ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավերը։ Նա  լրագրողներին ներկայացրեց  նիստի ժամանակ իր հնչեցրած ներածական խոսքը՝ նշելով, որ հանձնաժողովի նիստի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել, իր հայեցողությամբ, ցանկացած պահի հրապարակել իր ներածական խոսքը։


Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին մասնակցել էր ԱԺ Ապրիլյան  քննիչ հանձնաժողովի նիստին։ 


Սերժ Սարգսյանը հայտնեց, որ նիստում ասել է, թե ինչու է որոշել ընդունել հանձնաժողովի հրավերը գալ ու պատասխանել այստեղ հնչեցվելիք ցանկացած հարցի, չնայած իր համախոհներից, քաղաքական թիմի անդամներից, աջակիցներից շատերը խնդրում էին օգտվել չգալու իր իրավունքից, կտրուկ մերժել հրավերն այն հիմնավորմամբ, որ սա, ակնհայտ, քաղաքական  նպատակներով  ստեղծված հանձնաժողով է,  անդամները բազմաթիվ անգամներ կանխակալ, ոչ կոռեկտ կարծիքներ էին հայտնել Ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ։


«Բայց ես որոշեցի գալ, եթե անգամ նրանց մտահոգությունները տեղին են, որովեհտև ուզում եմ նայել ձեր աչքերի մեջ և հասկանալ՝ կա՞ այստեղ մեկը, որ դյուզն-ինչ կասկած ունի Ապրիլյանում հայկական կողմի հաղթանակի վերաբերյալ, կարո՞ղ է մասնագիտորեն հիմնավորել, թե  ինչպես է իր էլիտար ստորաբաժանումները  կորցրած Ադրբեջանը հաղթել, իսկ անասելի  խիզախությամբ բազմաթիվ օրինակներով լայնածավալ  գրոհները կասեցրած հայկական կողմը պարտվել։ Կա՞ մեկը,  ով տեղյակ է մարդկության ամբողջ պատմության ընթացքում այնպիսի պատերազմի մասին, որտեղ առանց հրամանատարների կռվել ու հաղթել են միայն զինվորները։


Հարց կարող է ծագել՝ թե ինչո՞ւ մինչ այսօր համապարփակ ու  հանրայնորեն չեմ անդրադարձել Ապրիլյան պատերազմի մասին տարատեսակ հարցերին և այս թեմայով շահարկումներին։ Ասեմ ուղիղ՝ սկզբում չկար դրա անհրաժեշտությունը, իսկ հետո նպատակահարմարությունը։ Սա էր պատճառը, որ ես առաջարկում էի իմ մասնակցությամբ հանձնաժողովի քննարկումն իրականացնել արտակարգ դրության ավարտին, որպեսզի  լսումներից հետո հնարավորություն ունենայի զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ անդրադառնալ և մեր հանրությանը փոխանցել  խնդրո առարկային վերաբորղ ամբողջական տեղեկատվությունը»,- նիստում ասել է Սերժ Սարգսյանը։
Առաջարկում եմ՝ այսօր չխոսենք Ապրիլյան քննիչ հանձնաժողովի մասին եւ տեղի ունեցած իրադարձությունների մասին, որովհետեւ խոստացել եմ հանձնաժողովում՝ եթե նրանք ինձ տրամադրեն գոնե իմ պատասխանները, ապա ես չեմ հրապարակի հանձնաժողովում հնչած որեւէ կարծիք ու հարց։
«Նույնիսկ ասել եմ՝ եթե ամբողջը տաք, իսկ նրանք ինձ ամբողջը տվել են, ես խոստանում եմ, եթե շատ մեծ ծայրահեղություն չլինի մինչեւ 2050 թվականը չհրապարակել որեւէ բան։ Ճիշտ կլինի, որ ես խոստումս պահեմ։ Ավելացնեմ, որ քննիչ հանձնաժողովն իր զեկույցը ներկայացնելու է Ազգային ժողովին, դրանից հետո անպայման մենք առիթ ենք ունենալու հանդիպելու, որպեսզի կամ համաձայնենք, կամ չհամաձայնենք հանձնաժողովի կարծիքների հետ»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր