Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

19 օգոս 2020 14:34

Ռուսաստանը օգնում է Հայաստանին, Թուրքիան՝ Ադրբեջանին.«Գորշ գայլերը» կարող են կովկասյան հակամարտությունը տեղափոխել Գերմանիա.

«Ռուսաստանը օգնում է Հայաստանին, Թուրքիան՝ Ադրբեջանին: «Գորշ գայլերը» կարող են նպաստել Գերմանիայում թուրք ազգայնամոլների պահանջների առաջ քաշմանը»,- «Der Tagesspiegel» գերմանական պարբերականի հրապարակումը ներկայացրել է«Ինոպրես ռու»-ն:


«Հարավային Կովկասում տիրող լարված իրավիճակի ֆոնին, պետական անվտանգության աշխատակիցները և հակամարտությունների կարգավորման փորձագետները նախազգուշացնում են Գերմանիայի համար դրա հետևանքների մասին: Նման գործողություններ են սպասվում ավելի շատ թուրք աջակողմյան ծայրահեղականներից, քան հայերից ու ադրբեջանցիներից: Այս մասին աշխույժ քննարկումներ են ընթանում «Գորշ գայլերի»՝ թուրք ազգայնականների շարքերում, որոնք մեծամասամբ համակրում են Անկարայում կառավարական կոալիցիայի մաս կազմող «Ազգայնական շարժում» կուսակցությանը»,-ասվում է հոդվածում:


«Համայնքի ղեկավարները, հանցագործության և «Գորշ գայլերի» միավորման շրջանակներում, քննարկումներ են անցկացնում, ըստ որոնց, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հակամարտությունը լուծել նաև Գերմանիայում: Ըստ էության, սրանք հին օսմանցիներն են»,- հայտնել է այդ միջավայրին ծանոթ պաշտոնյան:


«Օսմանյան ցանցը 2018-ին արգելվել է ներքին գործերի նախարար Հորսթ Զեհոֆերի կողմից»,- գրում է թերթը: «Խմբավորումը բացահայտ ըմբոստացավ ընդդեմ 2016-ին Բունդեսթագի ընդունած «Հայկական բանաձևի»՝ օգտագործելով «Գորշ գայլերի» խորհրդանիշները: «Գորշ գայլերի» շրջանում տարածված է մեծ թուրքական կայսրության՝ «Թուրանի» ստեղծման գաղափարը, որը պետք է միավորի թուրքական ժողովուրդներին Բալկաններից մինչև արևմտյան Չինաստան: Հույները, քրդերը, հայերը համարվում են թշնամիներ, իսկ ադրբեջանցի «եղբայրական ժողովուրդը»՝ դաշնակից:


«Թուրքիայի ազատ ծայրահեղ աջակողմյան միջավայրում դիտարկվում  է «բռնության պատրաստակամություն աճ» և «զենքի փափագ»,- հայտնում է Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության գերատեսչությունը:


«Շարունակվում է հետաքննությունը Քյոլնում հայերի հանդիպումների վայրում հարձակում կազմակերպողների և հուլիսին Բեռլինում Հայաստանի դեսպանատան մեքենան այրողին բացահայտելու ուղղությամբ: Դեպքերը, հավանաբար, պայմանավորված են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև մի քանի օր տևած ռազմական բախմամբ»,- ասվում է հրապարակման մեջ:


«Այն, որ Էրդողանը միջամտում է, որ Թուրքիայում և Գերմանիայում «Գորշ գայլերը» ներկայանան որպես Ադրբեջանի օգնականներ, նվազեցնում է հակամարտության լուծման հավանականությունը»,- ասում է «Ճգնաժամային գոտի - Հարավային Կովկաս» գրքի հեղինակ և Բունդեսթագում «Ձախ կուսակցության» աշխատակից Հեյկո Լանգներ:


Նա գտնում է, որ հակամարտության կողմերը պետք է ընդունեն մադրիդյան հիմնարար սկզբունքները:


«Ըստ Լանգների, եթե թուրք աջակողմյան ուժերը խթանեն հակամարտությունը, դա հայերին փաստարկներ կտա ազատագրված տարածքները պահպանելու համար: Ի վերջո, տարածաշրջանի մյուս ժողովուրդները նույնպես մտահոգված են իսլամական «Մեծ Թուրանի» գաղափարի պատճառով,- հայտնում է «Der Tagesspiegel»-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր