ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարում          Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան       Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած ազդեցիկ, հեղինակավոր հայերը    

21 օգոս 2020 13:15

Ինչն է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրացման պատճառ դարձել .Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը շուտով կվերականգնվի

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է այն պատճառների մասին, որոնք հանգեցրել են Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հուլիսյան սրացմանը։ «Տրուդ» թերթի հետ զրույցում Լավրովը նշել է, որ այս սրացումը 1994  թվականից գործող հրադադարի ռեժիմի երկրորդ (2016 թվականի ապրիլից հետո) առավել ծավալուն խախտումն էր։


Նա ավելացրել է, որ 26 տարվա մեջ առաջին անգամ դաշտային հրետանու, նռնականետների ու հարվածային զենքի կիրառմամբ մարտական բախումները տեղի ունեցան ոչ թե Ղարաբաղի շփման գծում, այլ անմիջապես Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանի վրա։


 «Պատճառների մի ամբողջ համալիր բերել է հակամարտության սրմանը։ Հիմքում իհարկե չլուծված ղարաբաղյան հարցն է։ Դրան գումարած երկու երկրներում էլ հանրության չափազանց տաքացած լինելը։ Սրման համար լրացուցիչ խթան հանդիսացավ նաև հայկական կողմի որոշումը`վերականգնել սահմանային հին անցակետը, որը գտնվում է ադրբեջանական գազի արտահանման խողովակաշարից 15 կմ հեռավորության վրա։ Դա ոմանց մոտ անհանգստություն առաջացրեց, մյուսների մոտ` չարդարացված պատասխան արձագանք, արդյունքում հակամարտությունը սրվեց և կարող էր ունենալ  անկանխատեսելի հետևանքներ», - ասել է նախարարը։


Իրավիճակը կայունացնելու նպատակով հուլիսի 13-ին ՌԴ ԱԳՆ-ն դիմել է կողմերին ու կրակը դադարեցնելու կոչ է արել։ Լավրովն ինքն է հեռախոսազրույցներ ունեցել Հայաստանի ու Ադրբեջան իր գործընկերների հետ, հանդիպել է հայ ու ադրբեջանցի ՌԴ քաղաքացիներին միավորող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։


«Երկու սփյուռքն էլ պետք է լիովին գիտակցեն իրենց պատասխանատվությունը և՛ Ռուսաստանի Դաշնության օրենքներին հետևելու, և՛ Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորմանը նպաստող մթնոլորտ ստեղծելու համար», - կարծում է արտգործնախարարը։


Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն այդ ընթացքում ուղիղ կապի մեջ է եղել երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ։ Արդյունքում Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, թեկուզ և ոչ առաջին անգամից, բայց հաջողվել է հուլիսի 16-իս վերադառնալ հրադադարի ռեժիմին։


Լավրովը կարծում է, որ օգոստոսին իրավիճակը քիչ թե շատ կարգավորվել է։ Սահմանին ու շփման գծում հարաբերական անդորր է։ Նվազել է նաև փոխադարձ հանրային մեղադրանքների քանակը։


«Հուսով ենք, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը շուտով կվերականգնվի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների հետ աշխատում ենք այդ ուղղությամբ», - ընդգծել է Լավրովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր