Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

22 օգոս 2020 15:55

Տեսանյութ.Հայը չի թողի իր երեխայի առողջության հետ խաղաք,պատրաստում են մանկուրտներ՝ կենդանիներ, որոնք ձևով մարդ են, էությամբ մարդ չեն

«Երեխաներին չի կարելի նման կտտանքների ենթարկել։ Քանի որ ֆիզիկապես, մտավոր հասուն չէ երեխան, այդ պատճառով է, որ ինքը դեռևս բոլոր քաղաքացիական իրավունքները չունի»,- hayeli.am-ին տված հարցազրույցում ասել է գրող-հրապարակախոս Լիա Ավետիսյանը՝ խոսելով դպրոցներում երեխաների դիմակ կրելու և մյուս սահմանափակումների մասին։


Նա չի հասկանում, թե ինչպես պետք է երեխաներն ընդմիջումներին դուրս չգան դասասենյակներից, չէ՞ որ դրանք պետք է օդափոխվեն, երեխաները պետք է զուգարան գնան։


«Ո՞ւմ ենք ձեռ առնում։ Գազանանոցում կենդանիները նման պայմաններում չեն ապրում, իրենք ուզում են մեր երեխաները նման պայմանների մեջ ընկնեն։ Իրենց ուծազն ի՞նչ է, որ ծնողները հետո բողոքեն, իրենք էլ ասեն՝ լավ, վերադառնանք հեռավար կրթության։


Սա մանր մանիպուլյացիա է։


Իրենց համար վտանգավոր մանիպուլյացիա է, քանի որ մարդու իրավունքների պաշտպանները կարող են իրենց գզել, քանի որ իրենց նախատեսածը երեխաներին կտտանքների ենթարկելու միջոց է։ Չի կարելի։ Հայը շատ բաների կդիմանա, բայց ոչ ՝իր երեխայի առողջությունն ավիրելու նպատակներին։ Իրավունք չունեն»,- ասաց Լ. Ավետիսյանը։


Նա նաև դեմ է կրթական այն ծրագրին, որը քննարկվում է։ Ըստ գրող-հրապարակախոսի համոզման, բազում ազգեր մտահոգված են, որ ազգային գաղափարախոսություն չունեն, դրա համար իրենց պայքարը դժվարանում է, մինչդեռ հայի գրած ամեն մի տողն ազգային գաղափարախոսություն է, ինչն ուզում են հիմա վերացնել։


«Հիմա սա մաքրում են, հանում են ծրագրերից, որպեսզի հանկարծ չունենանք ազգային գաղափարախոսություն։ Իրենք պատրաստում են մանկուրտներ՝ կենդանիներ, որոնք ձևով մարդ են, էությամբ մարդ չեն։ Իրենք, իհարկե, կատարում են դրսի հրամանը, ինքնուրույն չեն, ինքնուրույն քաղաքական գործիչ չեն»,- ասաց Լ. Ավետիսյանը։


Նա ընդգծեց, որ նրանք  չեն հասնելու իրենց նպատակին՝ ավելի շուտ կվերանան։


Լ. Ավետիսյանը նշեց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր մեղքի տակից չի կարողանալու դուրս գալ. «Էս ինչ է անում տուն ծախվածը, չի կարելի մի ազգի առողջության հետ կխաղալ»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր