Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են          «Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած       Գյումրիում ծնողներին կյանքից զրկած 37-ամյա տղամարդը ձերբակալվել է, նա հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոնում    

22 օգոս 2020 17:00

Խելագար հարստության 15 րոպեն.Տղամարդը հանկարծակի դարձել է միլիարդատեր բանկի սխալի պատճառով

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգից հոգեբույժ Բլեզ Ագիրրեն, որը Bank of America-ի հաճախորդ է, հանկարծակի դարձել է միլիարդատեր բանկի սխալի պատճառով։  Լենտա.ռու կայքը, հղում անելով Bloomberg-ին, գրում է, որ նա բացել է հաշիվն ու տեսել, որ 2,45 միլիարդ դոլար կա այնտեղ։ Նա կրկին անգամ ստուգել է բջջային հավելվածով և ֆինանսական կազմակերպության կայքում, բայց ոչինչ չի փոխվել։


Ամերիկացին ենթադրել է, որ Bank of America-ի աշխատակիցներն ինքնուրույն կնկատեն սխալը, բայց հետո որոշել է զանգահարել մենեջերին` խորհրդավոր փողերի մասին հետաքրքրելու համար:


«Դա պատկերման սխալ էր և ոչ ավելին: Շտկվել է», - ասել է ֆինանսական կազմակերպության ներկայացուցիչ Բիլ Հոլդինը:


Ագիրեն ավելի ուշ Թվիթերում գրել է, որ դա եղել է իր  խելագար հարստության 15 րոպեն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր