Ես զրկված եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական և հիմնարար իրավունքից          24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բшխվել է բազալտե եզրաքարին և վրшերթի ենթարկել մրգավաճառին, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց       ԵՄ յոթ երկիր դեմ է ռուսական ակտիվների բռնագրավմանը, որոշումն իրականացնելու ցանկացած փորձ լուրջ պառակտում կառաջացնի Եվրոպական Միության ներսում.Euroactive    

24 օգոս 2020 11:36

21-ամյա բնակիչը իրենց տան նկուղում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 6-ամյա երեխայի նկատմամբ

2020 թ. օգոստոսի 21-ին Արարատի մարզի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ 2019 թ. ամռանը և 2020 թ. օգոստոսին իրենց 21-ամյա հարևանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 6-ամյա որդու նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 3-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում:
Նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի 21-ամյա բնակիչը 2019 թ. ամռանը իրենց տան հարևանությամբ գտնվող խոտի դեզի մոտ և 2020 թ. օգոստոսին՝ իրենց տան նկուղում, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 6-ամյա երեխայի նկատմամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), վերջինս կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր