Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

24 օգոս 2020 13:13

Բելառուսում մահացած են գտել բողոքի ակցիաների ժամանակ անհետացած երիտասարդին.կինը դեռ չի տեսել ամուսնու մարմինը

Բելառուսում մահացած են գտել 28-ամյա Նիկիտա Կրիվցովին, որը կորած էր համարվում օգոստոսի 12-ից՝ երկրում բողոքի ակցիաների 4-րդ օրվանից: Կրիվցովի մահվան մասին հայտնել է «Հրեշտակ» որոնողափրկարարական ջոկատը, գրում է meduza.io-ն:


Ինչպես Onliner.by-ին պատմել է Մինսկի ոստիկանության մամուլի խոսնակ Նատալյա Գանուսևիչը, երիտասարդի մարմինը հայտնաբերվել է օգոստոսի 22-ին, անտառում ծառից կախված վիճակում: 


Կրիվցովի կինը պատմել է, որ չգիտի՝ մասնակցել է նա արդյոք բողոքի ցույցերին և ձերբակալվել է արդյոք:




«Նա օգոստոսի 12-ից դադարել է կապի դուրս գալ, նա անհետացել էր: Իսկ այսօր մեզ զանգահարեցին և ասացին, որ նրան կախված են գտել»,- պատմել է Կրիվցովի կինը:


Սկզբնապես հաղորդվել էր, որ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր: Սակայն որոնողափրկարարական ջոկատի ղեկավար Սերգեյ Կովգանի խոսքով՝ ոստիկանությունը հայտնել է զոհի ընտանիքին, որ նրա մարմնի վրա տեսանելի բռնության հետքեր չկան:


Կրիվցովի կինը դեռ չի տեսել ամուսնու մարմինը: Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ իր ամուսինը չէր կարող ինքնասպան լինել:


Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում 14 օր շարունակ: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել, 3 ցուցարար էլ մահացել է: Որոշ աղբյուրներ հայտնում են 5 զոհի մասին:


Հիշեցնենք, որ երեկ, տարբեր գնահատականների համաձայն, 100-150 հազար ցուցարարներ հավաքվել են Անկախության հրապարակում, որտեղից շարժվել են «Պլանետա» հյուրանոց, որը տեղակայված է «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի մոտակայքում: Հարյուրավոր զինվորականներ շրջապատել են «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի տարածքը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր