Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 օգոս 2020 13:51

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ պահանջելով 2 մլն դրամ փոխհատուցում

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմ ֆինանսների նախարարության: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:


Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը և Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն դրամ բռնագանձել:


Հայցը ներկայացվել է օգոստոսի 19-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին:

Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ հայցի պատճառն այն է, որ մարտի 10-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդրի պատճառով գտնվում էր հիվանդանոցում և չէր կարող ներկայանալ Մարտի 1-ի գործով նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը դռնբաց դատական նիստի ընթացքում առանց պաշտպանական կողմի կարծիքը հայտնելու հրապարակել է նրա առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ:


«Եթե նույն հարցի հետ կապված զուգահեռներ անցկացնենք, նույն դատավոր Դանիբեկյանի վերաբերյալ ընդամենը մի տեղեկություն տարածվեց, ընդ որում այնպիսի տեղեկություն, որը եթե այդ պահին չտարածվեր՝ 1 ամիս հետո ակնառու երևալու էր, բայց այնուամենայնիվ անմիջապես քրեական գործ հարուցվեց այդ փաստի առթիվ»,- ասաց Ալումյանը:


Նրա խոսքերով՝ այս դեպքում այդ աստիճանի մանրամասներով տեղեկություններ տարածվեցին դռնբաց դատական նիստում, որը մեծ հանրային հնչողություն ունի։ «Այդ պայմաններում մենք այս անգամ նույնիսկ ոչ թե քրեական գործ հարուցելու տրամաբանությամբ գնացինք, այլ ավելի մեղմ տարբերակով»,- ասաց Ալումյանը՝ հավելելով՝ քանի որ պահանջը գույքային է՝ այդ պատճառով ՀՀ-ի անունից պատասխանող կողմ է հանդես գալիս ֆինանսների նախարարությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր