«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

24 օգոս 2020 14:35

Երբ լվանում էի մազերս, անսպասելի տեսա, որ մազափնջեր են թափվում

Մեծ Բրիտանիայի Բաքինհեմշիր կոմսության Գրեյթ-Բրիկհիլ գյուղից 36-ամյա Քենդի Քոենը ճաղատացել է, նա սկզբում դա շփոթել է հղիության հետ:


Ինչպես հայտնում է The Sun-ը, 2012 թվականի սեպտեմբերին կնոջ մոտ սրտխառնոց է սկսվել առավոտյան ժամերին, եւ նա որոշել է, որ դա ստամոքսի խանգարում է, ապա կարծել է, որ հղի է, սակայն թեստը բացասական է եղել:

Այդ ժամանակ Քենդին դիմել է բժշկի: Նա արյան անալիզներ է հանձնել, որոնց ցույց են տվել, որ նրա լյարդը բորբոքված է, եւ դրա պատճառով օրգանիզմում բարձրացել է բիլիրուբինի մակարդակը: Հենց այդ պատճառով կնոջ մաշկը դեղին երանգ է ստացել:


Հաջորդ 6 շաբաթների ընթացքում Քենդիին անհանգստացրել է մաշկի քորն ու անքնությունը:


Կարճ ժամանակում նա նիհարել է 6 կգ-ով: Բացի այդ, նրա մազերը սկսել են թափվել:


«Երբ լվանում էի մազերս, անսպասելի տեսա, որ մազափնջեր են թափվում: Չեմ կարող նկարագրել, թե որքան էի ցնցված»,-պատմել է նա:


Դրանից հետո Քենդիի մոտ օջախային մազաթափություն է ախտորոշվել:


Նա պատվիրել է ճաղատացման դեմ բոլոր հնարավոր միջոցները, սակայն դրանք չեն օգնել:


Քենդին որոշել է սափրել գլուխը: Որոշումը նա հեշտ չի ընդունել, սակայն խուսափել է հետագա սթրեսից:


Այժմ նա կեղծամներ է կրում, լուսանկարներ հրապարակում՝ այդպիսով ոգեշնչելով սոցցանցի օգտատերերին: Իր հարսանիքին նա կրել է երկար բաց գույնի կեղծամ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր