ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել ազատազրկման, սակայն պատիժը կալանքի տակ չի կրի          Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ       Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան    

25 օգոս 2020 17:00

Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցում առկա են վտանգավոր ձևակերպումներ․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցին:


«ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը Հ1-ին տված հայտնի հարցազրույցում ակնհայտորեն կասկածի տակ է դնում նաև պարտադիր ժամկետային զինծառայողների՝ անհրաժեշտության դեպքում հակառակորդին հետ մղելու և Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովելու հնարավորությունը։ Ուղղակի, թե անուղղակի կերպով սա հնչեցվեց հարցազրույցում։


Այս ամենն ասվեց պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայության համեմատության համատեքստում։ Թե սա իր մեջ ինչ սպառնալիքներ է պարունակում վստահ եմ, որ տիրապետում են պաշտպանության նախարարությունում, զինված ուժերի գլխավոր շտաբում։


Ճիշտ է՝ վերոնշյալ հարցազրույցում մեծ թվով խնդրահարույց և մեր զինված ուժերի հեղինակության դեմ ուղղված այլ հայտարարություններ ևս հնչեցվեց, սակայն պարտադիր ժամկետային զինծառայության հետ կապված ձևակերպումներն այս պարագայում ամենավտանգավորն էին»:


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր