Տեսանյութ.Ինչպես են 2-րդ՝ «օրենքով գող» «Զապին» կալանավորում
![](https://i.ytimg.com/vi/Ep4nmXJwm6g/maxresdefault.jpg)
Ոսիկանությունից հայտնում են, որ մի քաղաքացի մեկ այլ քաղաքացուց հուլիսին հափշտակել է մոտ 4 միլիոն դրամ արժողությամբ ապրանք, ինչից հետո, այսպես կոչված՝«քրեական հեղինակություն» հանդիսացող անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը տվյալ անձին տարել է իր մոտ եւ հափշտակված ապրանքի վերադարձման հարցի շուրջ պարզաբանումներ սկսել նրա հետ:
Դրա մասին տեղեկացել է, այսպես կոչված՝ «օրենքով գող» Անդրանիկ Ս.-ն։ Վերջինս, մեկ այլ անձի միջոցով, իր անունից հրահանգել է «քրեական հեղինակություն» հանդիսացող անձին դադարեցնել պարզաբանումները՝ հետագայում վերը նշված խնդիրը իր կողմից լուծելու պայմանով:
Այսպես կոչված՝ «քրեական հեղինակությունը», այնուհետեւ հրահանգել է իր ղեկավարած խմբավորման անդամին՝ հափշտակություն կատարած անձին բերել իր մոտ, ապա նրան բաց է թողել, ինչի մասին տեղյակ է պահել, այսպես կոչված՝ «օրենքով գողին»։
Դեպքի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ 52-ամյա Անդրանիկ Ս.-ն կալանավորված է։