Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

27 օգոս 2020 16:30

ԵՄ-ն 2 միլիոն եվրո կհատկացնի Բելառուսի ակցիայի զոհերին

Եվրոպան մտադիր է Բելառուսում բողոքի ցույցերի զոհերին հատկացնել 2 միլիոն եվրո գումար։ Լուրը փոխանցում է «Գազետա.ռու»-ն։


Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարգեյին նշել է, որ հատկացված միջոցները նախատեսվում է բաշխել հասարակական կազմակերպությունների միջև: Նա շեշտել է, որ միջոցների մի մասն արդեն պատրաստ է բաշխման:


«Մենք կկարողանանք առաջիկա օրերին բառացիորեն տրամադրել 2 միլիոն եվրո՝ աջակցելու բողոքի ցույցերից տուժած մարդկանց», - ասել է  Վարգեյին:


Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվել են չարտոնված բողոքի ցույցեր՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը և ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր