էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան սպանել է հորը    

29 օգոս 2020 12:53

Տեսանյութ.Աշխարհահռչակ ըմբիշ Սիդակովի հարսանիքի ժամանակ կնոջ ինտիմ բնույթի տեսանյութեր են ուղարկել.մազերից բռնած դուրս է հանել տնից

Օգոստոսի սկզբին 24-ամյա ըմբիշ Զաուրբեկ Սիդակովի ու նրա 25-ամյա հարսնացուի՝ Մադինայի հարսանիքն ավարտվեց սկանդալով: Գործում անսպասելի շրջադարձ տեղի ունեցավ:

Հիշեցնենք, որ ամուսնության պաշտոնական գրանցումը տեղի է ունեցել Վլադիկավկազում: Այնուհետ կայացել է աշխարհահռչակ ըմբիշ Զաուրբեկ Սիդակովի ճոխ հարսանիքը, որին բազմաթիվ հյուրեր են մասնակցել:

Մինչ երիտասարդ կինը ավանդույթի համաձայն գտնվել է մեկ այլ սենյակում, Զաուրբեկի հեռախոսին լուսանկար եւ տեսանյութ են ուղարկել, որում նորահարսը պատկերված է պիկանտ կեցվածքներով:

Սիդակովը գնացել է կնոջ սենյակ, մազերից բռնած նրան դուրս հանել տնից, իսկ հետո արտասվել: Երիտասարդի ընկերները նրան անմիջապես հեռացրել են քաղաքից, որպեսզի նա ավելորդություններ թույլ չտա, իսկ Մադինան, ըստ ԶԼՄ-ների, փորձել է ինքնասպան լինել, այնուհետ մեկնել է Մոսկվա:

Այնուամենայնիվ, Մադինայի ընկերները միաբերան պնդում են, որ նրա մութ անցյալի մասին հայտարարությունները հորինվածք են, քանի որ նա ծնվել է բարեկեցիկ ընտանիքում եւ ստիպված չի եղել հովանավորներ փնտրել:

Հնարավոր է, որ ինտիմ բնույթի տեսանյութը Զաուրբեկին է ուղարկել Մադինայի ամուսնացած նախկին սիրեցյալի կինը, ով իմացել է ամուսնու դավաճանության մասին ու որոշել է վրեժ լուծել իր մրցակցուհուց:

Իրավաբանները պնդում են, որ այն անձը, ով ուղարկել է Մադինայի լուսանկարն ու տեսանյութը, կարող է մեղադրվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 137-րդ՝ «Անձնական կյանքի գաղտնիության խախտում» հոդվածով: Այն նախատեսում է առավելագույն պատժաչափ՝ 4 տարվա ազատազրկում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր