Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

31 օգոս 2020 15:44

Մարդ, ում խղճին է 1120 մահ, լայն ժպիտով կարողանում է գնալ եւ վայելել հանգիստ

Մարդ, ում խղճին է 1120 մահ, լայն ժպիտով կարողանում է գնալ եւ վայելել հանգիստ, այն դեպքում, երբ այս մարդը պետք է արդեն մի քանի ամիս առաջվանից արեւը եւ պարզ երկինքը տեսներ ճաղավանդակների հետեւից նորմալ իշխանության պայմաններում: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին, Հայելի ակումբում ասաց «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը` խոսելով ԱՆ Արսեն Թորոսյանի արձակուրդ մեկնելու մասին:




Նա նշում է, որ նման պայմաններուն վերջինիս արձակուրդ տրամադրելը եւս  սխալ քայլ էր:


«Ինչ վերաբերում է խեղկատակների իշխանությանը, ցանկացած ձախողման համար չի կարող լինել այլ պատասխանատու, բացի  Նիկոլ Փաշինյանից, մնացած բոլոր թեւի պաշտոնյաները ընդհամենը հանցակիցներ են»,- ասաց նա:


Նարեկ Մանթաշյանը նշում է, որ  մինչեւ այսօր,  բազմաթիվ անգամներ իշխանական քարողչամեքենան  մեր ժողովրդին   փորձում էր կորոնավիրուսը ներկահացնել որպես պատերազմ. «Եթե սա առողջապահական պատերազմ է հիվանդության դեմ, հետեւաբար առողջապահության նախարարը ի պաշտոնե դառնում է զինվորական շտաբի պետ եւ պատերազմի ամենաթեժ պահին երկրի գերագույն գլխավոր հրամանատարը ստորագրում է արձակուրդ հրաման նախարարին արձակուրդ  ուղարկելու, այստեղ ցինիզմը ոչ միայն Արսեն Թորոսյանի արձակուրդ ուզելն է նաեւ նրան դա տրամադրելն է: Մարդ ում խղճին է 1120 մահ, լայն ժպիտով կարողանում է գնալ եւ վայելել հանգիստ, այն դեպքում, երբ այս մարդը պետք է արդեն մի քանի ամիս առաջվանից արեւը եւ պարզ երկինքը տեսներ ճաղավանդակների ետեւից նորմալ իշխանության պայմաններում»,- ասաց  Մանթաշյանը:


 Նա անդրադարձավ նաեւ ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանի գործունեությանը, հիշեցնելով նրա կենսագրությունից մի հատված ինչը վերջինիս գործունեության արտացոլումն է:


«Արայիկ Հարություննյանը եղել է հայ-թուրքական մերձեցման հանձնաժողովի ակտիվիստ երիտասարդական թեւում: Այն, որ մենք այսօր բազմիցս շշեշտում ենք, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները պանթուրքիզմի ծրագրի մի  մասնիկն  են եւ Հայաստանում դա փորձում են իրականացնել, հենց դրա վառ օրինակներից մեկն էլ այդ նախարարն է, ում տեղը ես վստահ եմ` աղբամանն է»,- ասաց Մանթաշյանն ու հավելեց, որ ի վերջո մենք հասնելու ենք այս կառավարության իշխանափոխությանը, քանի որ ըստ նրա` այսօր մեր երկիրը գնում է դեպի  կործանման:


 «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը խոսեց նաեւ արտաքին տնտեսական հարաբերությունների եւ պետական պարտքի մասին`ասելով, որ 2008 թվականին  ՀՀ պետական պարտքը հնա-ի ընդամենը 14.6 տոկոսն  էր.«2020 թվականին  տարբեր կարգախոսներով իշխանության եկածները  գրչի մեկ հարվածով փոխեցին օրենքը եւ հնա, պետական պարտք հարաբերակցությունը 60  տոկոսից  թույլատրելին բարձրացնելու շեմը փոխեցին եւ այս տարվա եւս 1.2 մլրդ-ով ավելացրին մեր պետական պարտքը: Երբ 2008 թվականին 1998-ի համեմատությամբ մեր բյուջեն շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի աճել էր 10 անգամ` 300 մլն դոլարից դառնալով 3 մլրդ, այդ  թվում բազմապատիկ անգամներ մեծացնելով հնա-ն, մենք 2008 թվականից մինչ այսօր պետբյուջեյի տեսանելի աճ չունենք, այլ ունենք միայն պետական պարտքի աճ»,- ասաց նա:


Մանթաշյանը կարծում է, որ տնտեսական այս ճգնաժամի պատճառը միայն կորոնավարակով չէ պայմանավորված,  կորոնավիրուսը իշխանության եկածների ձախողումների քողարկման միջոց է ընդամենը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր