Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

01 սեպ 2020 15:35

Նրանց «ֆաս» հրաման է տրվել.Ավելի փորձառու երկրները հասկանում են, որ Բելառուսի հետ չարժե հակասության մեջ մտնել

Բելառուսը կարձագանքի եվրոպական երկրների պատժամիջոցներին եւ համապատասխան տնտեսական որոշումներ կկայացնի: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «Sputnik-Բելառուս»-ը:


Ըստ Լուկաշենկոյի` եվրոպական առաջատար երկրները ձեռնպահ մնացին պատժամիջոցներ կիրառելուց` մտավախություն ունենալով, որ Բելառուսը կարող է փակել սահմանները Բրեստի եւ Գրոդնոյի մոտակայքում, եւ, օրինակ, գերմանական բեռները չեն կարողանա նույնքան հեշտությամբ հասնել Արեւելք: Ուստի, կարծում է նա, Բալթյան երկրներին Բելառուսին դեմ հանդես գալու հրահանգ է տրվել:




«Նրանց տրվեց «ֆաս» հրահանգը, իրենք էլ վնգստացին պարիսպի տակից: Ես դա ասպես եմ գնահատում»,- ասել է Լուկաշենկան:


Նախագահի խոսքով` Բալթյան երկրները պետք է ավելի զգույշ լինեն Բելառուսի հետ, քանի որ իրենց իսկ ժողովուրդները կարող են երկիմաստ ընկալել նման վերաբերմունքը հարեւան հանրապետության նկատմամբ: «Թող նրանք իրենց ժողովրդին բացատրեն, թե ինչպես են այդպես բարեփոխել երկիրը, որ իրենց մոտ բնակչության կեսից էլ քիչ է մնացել խորհրդային ժամանակներից: Ուստի թող ավելի զգույշ լինեն, երբ գլորում են Լուկաշենկոյի եւ Բելառուսի վրա, քանի որ իրենց ժողովրդից այնպես կստանան ատամներին, որ ատամ չի մնա»,- համոզված է նա:


Լուկաշենկոն նաեւ պատմել է, որ պաշտոնական Մինսկը տնտեսապես կպատասխանի  պատժամիջոցներին. մասնավորապես, կվերակողմնորոշի բեռնափոխադրումները, որոնք մինչ այժմ անցնում էին Բալթյան նավահանգիստներով:


«Ասում են` դա ավելի թանկ կլինի Բելառուսի համար: Իհարկե, դա մեզ համար մի փոքր անշահավետ կլինի: Բայց մենք կարող ենք պայմանավորվել սակագների վերաբերյալ ռուսների հետ, եւ նրանք, միեւնույն է, կշահեն մեր բեռների փոխադրման ծավալից»,- ասել է Լուկաշենկան:


Նախօրեին Բալթյան երկրների կառավարությունները որոշում կայացրեցին արգելել Բելառուսի 30 քաղաքացիների մուտքը Լիտվա, Լատվիա եւ Էստոնիա, ովքեր, ըստ Վիլնյուսի, Ռիգայի եւ Տալինի, մասնակցություն են ունեցել ընտրությունների արդյունքների կեղծմանը եւ ցուցարարների նկատմամբ բռնություններին:


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր