Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելnվ հողաթմբին    

03 սեպ 2020 15:27

Լուկաշենկոն Միշուստինին կտա Նավալնիին թունավորելու մասին հայտարարությունը հերքող ձայնագրությունայն սղագրությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին հայտնել է Վարշավայի և Բեռլինի զրույցի գաղտնալսման մասին, որը հերքում է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին թունավորելու մասին պնդումները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես նկատեցի՝ դիտելով ռուսաստանյան իրադարձությունները, նրանց մոտ, Արևմուտքում, մի նոր հնարք է հայտնվել. Նորից «Նովիչոկ», նորից թունավորում: Ես ձեզ պետք է ասեմ, որ երեկ կամ նախօրեին, Մերկելի (Գերմանիայի կանցլեր) ելույթից առաջ, նա հայտարարել է, թե ցանկացել են փակել նրա բերանը, այսինքն՝ Նավալնիի, մենք գաղտնալսել ենք խոսակցությունը ... Մենք հասկանում ենք, որ Վարշավան խոսում է Բեռլինի հետ. երկու բաժանորդ կապի մեջ են: Գաղտնալսել է մեր ռադիոէլեկտրոնային ռազմական հետախուզությունը»,-ասել է Լուկաշենկոն Մինսկում Միշուստինի հետ հանդիպման ժամանակ:

Նա խոստացել է, որ ռուսական կողմին կտա այդ «հետաքրքիր զրույցի սղագրությունը, որում հստակ խոսվում է այն մասին, որ դա կեղծիք է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր