Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

05 սեպ 2020 11:15

Տեսանյութ.Հնարավո՞ր է, որ թանկանա Երևանում տրանսպորտի սակագինը

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել է Երևանում առաջիկայում նախատեսվող նոր տրանսպորտային ցանցը, նոր պատվիրված տրանսպորտային միջոցների առավելությունները, օգտվելու կարգը:


Հարցին, թե տրանսպորտային ցանցի բարելավման դեպքում հնարավո՞ր է, որ թանկանա տրանսպորտային սակագինը, Հակոբ Կարապետյանն ասել է. «Այս պատվիրված 100 մեքենաների դեպքում կարող ենք ամենայն վստահությամբ ասել, որ սակագնի որևէ վերանայում չի լինի: Իսկ ընդհանրապես սակագնի վերանայման հարց այս պահին չի քննարկվում, այս փուլում չկա: Ամեն դեպքում ինչ-որ մի ժամանակ հնարավոր է սակագնի վերանայումը. ոչ թե, ասենք, գինը 100-ից դառնա, 150 կամ 200 դրամ, այլ ընդհանրապես սակագնային համակարգը փոխվի և ճկուն համակարգ ստեղծվի, ենթադրենք՝ թոշակառուների կամ ուսանողների համար»,- ասել է նա:


Եթերի ընթացքում Հակոբ Կարապետյանը հայտնել է նաև, որ առաջիկայում մետրո-ավտոբուս-տրոլեյբուս միասնական տոմսային համակարգ է լինելու:


Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր