Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

05 սեպ 2020 12:55

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված ավելի քան 200 հազար մարդ կա՞. որոշակի աճ կգրանցվի սեպտեմբերի վերջին


Հայաստանում SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի նոր տեսակով վարակված շուրջ 220 հազար մարդ կա։ Նման եզրակացության է հանգել Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։


Նա այս թիվը ստացել է` տարբեր մեթոդների կիրառմամբ մի քանի գործոններ հաշվարկելով։


«Ես համավարակի զարգացումը գնահատող մի քանի մեթոդ եմ կիրառել։ Այդ նպատակով վերցրել եմ «Յանդեքսի» ինքնամեկուսացման գործակիցը, վարակի վերարտադրման հիմնական գործակիցը, վարակից մահանալու ցուցանիշներն այն երկրներում, որտեղ ժողովրդագրական տվյալների հիման վրա կարելի է հստակ որոշել Հայաստանում ավելորդ մահացության ցուցանիշը», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Միքայելյանը։


Նա նշեց, որ բոլոր հաշվարկներով Հայաստանում կորոնավիրուսով վարակված շուրջ 220 հազար մարդ կա, որոնցից 205 հազարն առողջացել են։ Միքայելյանի խոսքով` մոտ 15 հազարը դեռ չեն բուժվել, իսկ մահացածների թիվը հասնում է 2 հազարի։


Նա կարծում է, որ վարակման դեպքերի որոշակի աճ կգրանցվի սեպտեմբերի վերջին։ Փորձագետը չի բացառում նաև, որ համավարակի երկրորդ ալիք լինի, բայց միայն այն ժամանակ, երբ ցրտերն ընկնեն։


Ենթադրաբար դա կարող է լինել նոյեմբերի վերջին։ Միևնույն ժամանակ նա կարծում է, որ բոլորովին պարտադիր չէ` իշխանությունները խիստ սահմանափակումներ կիրառեն։


«Խիստ սահմանափակումներ կարելի է կիրառել այն դեպքում, եթե վարակվածների թվի կտրուկ աճ գրանցվի։ Մնացած դեպքերում հնարավոր կլինի սահմանափակվել այլ կանխարգելիչ միջոցներով` թեստավորում և այլն», – ասաց Միքայելյանը։


Փորձագետի խոսքով` համավարակի բռնկումից հնարավոր կլինի խուսափել զանգվածային պատվաստման դեպքում։ Ըստ նրա` պետք է առաջին հերթին պատվաստել քաղաքացիների խոցելի խմբերին, ինչը թույլ կտա կրճատել մահացության թիվը։


Միքայելյանը չի բացառում, որ պատվաստանյութն ազատ վաճառքում կլինի արդեն ձմռանը, և այն կփոխի կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդները։


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր