Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

05 սեպ 2020 13:55

Արդյո՞ք պետք է լվանալ միսը եփելուց առաջ

Պե՞տք է արդյոք լվանալ միսը եփելուց առաջ: Շատ մարդիկ, առանց երկմտելու, կպատասխանեն այո: Բայց իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ:


2019-ին անցկացված փորձարկումը ցույց է տվել, որ հում միսը կամ թռչնամիսը լվանալը վատ գաղափար է, քանի որ այն կարող է աղիքային թունավորումների պատճառ դառնալ: Սակայն միսը լվանալը ոչ թե օգնում է ազատվել վտանգավոր բակտերիաներից, այլ` հակառակը, նպաստում է դրա տարածմանն ամբողջ խոհանոցում:

Յուրաքանչյուր տանտիրուհի գիտի, որ պատրաստելուց առաջ մթերքը պետք է մանրակրկիտ լվանալ: Մրգեր, բանջարեղեն, ձու… այս բոլորի դեպքերում ճշմարտությունը գործում է, սակայն մսի հարցում՝ ոչ: Փորձելով մսի վրայից բակտերիաները լվանալ` դուք ավելի կվատացնեք իրավիճակը:
Միսը լվանալու փոխարեն անհրաժեշտ է այն ուղղակի մաքրել անձեռոցիկով և սկսել պատրաստել: Սրբիչը, որով մաքրել եք միսը, նետեք, իսկ ձեռքերն էլ մանրակրկիտ լվացեք:

Կա ևս մի փաստ. տաք ջրի օգնությամբ դուք խախտում եք մսի համային հատկությունները: Լվանալու դեպքում միսը կկորցնի իր համը:

Medportal.ru-ի փոխանցմամբ` ամենից հաճախ խոհանոցում մթերքների հետ միասին մնում են ոչ անվնաս սալմոնելլան, նորովիրուսը, կամպիլոբակտերը եւ տոքսոպլազման: Երբ մի կտոր միսը կամ թռչնամիս պահում ենք հոսող ջրի տակ, այդ մանրէները փոքր կաթիլների հետ միասին տարածվում են շուրջբոլորը:
Փորձի համադրողը` ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը (USDA), միսը լվանալը համարում է հնացած սովորություն, քանի որ միսը ճիշտ եփելը մանրէներ է սպանում, այն նախապես լվանալ պետք չէ: Իսկ եթե ​​ցանկանում եք ազատվել հում մսի լորձից կամ դրա վրա իսկապես ինչ-ոչ բան կան, ապա կարող եք ոչ թե հոսող ջուր, այլ թղթե սրբիչ օգտագործել:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր