Քարլռություն.Կորոնավիրուսից մահացած կնոջ ատամները ջարդված են,չեն տվել նույնիսկ հեռախոսները

«Այսօր ժամը 12-ին Սվետլանա Բարսեղյանի թաղումն է։ Նրա հարազատներին հիվանդանոցից տրամադրել են այլ կնոջ ID քարտ, իսկ ամենասարսափելին, որ կնոջ ատամները կոտրված են։
«Իր դիմացի ատամները կերամիկական էին, ես ուղղակի չեմ հասկանում՝ի՞ նչ են արել մորս հետ»,-ասաց կնոջ որդին՝ Արմենը, որը մեր զրույցի ժամանակ հիվանդանոցում էր։ Թեպետ ժամը 12-ին մոր հուղարկավորությունն է։ Չեն տվել նաեւ մահացած կնոջ հեռախոսները, ուրիշ մարդու անձնական իրեր են տվել։ Արմենն ասում է, որ հիվանդանոցից որեւէ մեկը իրենց հարցերին չի պատասխանում։
«Ես պատկերացնում եմ՝ հիմա էլ այն մարդկանց, ում հարազատի ID քարտը մեզ են տվել, նույն վիճակում են»,-ասում է Արմենը։
Նրա խոսքով՝ բուժանձնակազմից որեւէ մեկը չի իջել ու իրենց հարցերին չի պատասխանել։ Իսկ այն անձը, ով պատասխանատու է, վերցրել է հիվանդանոցի ընդհանուր հեռախոսն ու գնացել»,-գրում է լրատվամիջոցը: