Տեսանյութ.Դուք ավելի հին ու մաշված եք.Վարչապետի ամբիցիաների խաթր մենք կարող ենք երկիրը կորցնե՞լ
Կառավարության դիմաց մի քաղաքացի բողոքի ակցիա էր իրականացնում՝ նշելով, թե կորցրել է ամեն ինչ, փակվել են իր բիզնեսները, հիմա էլ տունն է կորցնում: Նա դժգոհեց, որ երկու տարվա ընթացքում չի կարողացել հանդիպել վարչապետի կամ Կառավարության անդամներից որևէ մեկի հետ:«Ես արժանի չէի՞, որ վարչապետը երկու տարվա մեջ ինձ ընդուներ»,– դժգոհեց Արմեն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ այժմ բողոքի ակցիա է անում ոչ իր, այլ մյուսների շահերի պաշտպանության համար, քանի որ ինքն այլևս կորցնելու ոչինչ չունի:
Նա նշեց, որ ինքը կապ չունի ոչ հների, ոչ նորերի հետ, անկուսակցական է եղել, իսկ հիմա այստեղ է ներկայացնելու գյուղացիների խնդիրները. «Ամեն ինչը սկսելու եմ գյուղերից, ներկայացնելու եմ, թե ինչ խնդիրներ ունեն, երևի ամեն տաս օրը մեկ մի մարզպետ կփոխեն»:
«Վարչապետի ամբիցիաների խաթր մենք կարող ենք երկիրը կորցնե՞լ: Ակցիաներ անելու եմ մինչև իմ ձյանը լսելի լինի: Մյուս գյուղացիներ համար է, որոնք կործանվում են, քանի որ ես գիտեմ, որ իմն արդեն կորած է: Վաղը մյուսներինն է կորելու»,- ասաց Ա. Խաչատրյանը:
Նրա խոսքով, գյուղերում ահավոր վիճակ է, «երկիրս գնում է անդունդը»:

Նա նաև Կառավարության շենքի դիմաց լցրեց իր այցեքարտերը, որ քաղաքացիները դրանցից տեղեկանան իր ներկայացրած խնդիրների մասին: Քաղաքացին նշեց, թե նման ակցիաները պարբերական բնույթ են կրելու:
Արմեն Խաչատրյանին բերման ենթարկեցին՝ անձը ճշտելու նպատակով:
«Անընդհատ ասում են՝ հները կգան, ախր դուք էլ եք հին, մենք թազին ենք սպասում: Դուք ավելի հին ու մաշված եք: Եթե հեղափոխություն է եղել, ինչի է բանկային համակարգը...»,-գործարարի խոսքը կիսատ մնաց, քանի որ նրան մոտեցան ոստիկաններ եւ բերման ենթարկեցին՝ անձը ճշտելու նպատակով:
Նստեք մեքենան, ֆիզիկական ուժ կգործադրենք հիմա, եթե չնստեք: Նստեք մեքեան»,- ասաց ոստիկանը:
«Ամոթ է, Նիկոլի պատվիրանը… »,- արձագանք Ա. Խաչատրյանը:
Ա. Խաչատրյանը նստեց ոստիկանական մեքենան:
«Ամոթ է, Նիկոլի պատվիրանը… »,- արձագանք Ա. Խաչատրյանը:
Ա. Խաչատրյանը նստեց ոստիկանական մեքենան: