Ավելի քան 1,6 միլիոն ճապոնացիներ անհապաղ տարհանվելու կարգադրություն են ստացել «Խայշեն» թայֆունի պատճառով
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2020/09/20120915_zaf_a112_001.jpg)
Ժամը 08:30-ի (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 7-ի 03:30) դրությամբ տարհանմանի կարգադրություններ են տրվել Ֆուկուակա, Սագա, Նագասակի, Կումամոտո, Օյիտա եւ Կագոսիմա պրեֆեկտուրաներին:
Ինչպես հաղորդվում Է, նաեւ տարահման հանձնարարականներ են տրվել Ճապոնիայի 11 պրեֆեկտուրաների եւս գրեթե 6 մլն մարդկանց:
Պաշտոնյաները նախազգուշացնում են հորդառատ անձրեւների, ուժեղ քամու եւ բարձր ալիքների մասին, որոնք թայֆուն են բերում:
Օդերեւութաբանները հայտնում են, որ սեպտեմբերի 7-ի առավոտյան ժամը 6-ին «Խայշենը» գտնվել Է ծովում՝ Ցուսիմա քաղաքից (Նագասակիի պրեֆեկտուրա) դեպի հարավ-արեւմուտք ընկած 40 կիլոմետր հեռավորությամբ:
Քամու ուժգնությունը կենտրոնում կազմել Է վայրկյանում 40 մետր, պոռթկումների դեպքում՝ վայրկյանում մինչեւ 60 մետր: Ներկայում մասնագետները նրա ուժը գնահատում են որպես «արտակարգ հզոր»:
Ներկայում Կյուսյու կղզում առնվազն քսանչորս մարդ վերքեր Է ստացել:
Չեղարկվել են 579 ներքին ավիաչվերթներ, որոնք Կյուսյու եւ Սիկոկու կղզիները կապում են երկրի մյուս մասերի հետ:
Առանց լույսի են մնացել Կյուսյու տարածաշրջանի 464 հազար եւ Յամագուտի պրեֆեկտուրայի 47 հազար 900 տնային տնտեսություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: