Ջավախքից բեռնատարները հասան Հայաստան. Տեսանյութ          Միայն այս դեպքում հնարավոր կլինի Ղարաբաղյան հակամարտության լուծումը.Չավուշօղլու       Զորակոչված կամ կամավորագրված անձանց համար բանկերում ամսական մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի    

08 սեպ 2020 14:15

Տեսանյութ.Վարկային արձակուրդ տրամադրելու դեպքում ավանդները վերադարձնելու խնդիր կունենանք

Բանկերը երեք ամսվա ընթացքում խելամիտ աշխատել են իրենց հաճախորդների հետ։ Մոտ 550 հազար ֆիզիկական անձի վարկեր վերանայվել են, արձակուրդներ են տրվել, մոտ 17 հազար էլ իրավաբանական անձի հետ են նույն բակացությունները տեղի ունեցել։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։


«1.3 տրիլիոն դրամի ընդհանուր վարկային պարտավորություններ հետաձգվել են և բանկային համակարգ չի մտել մոտ 100 մլրդ դրամ, որը պետք է բանկային համակարգ մտներ։ Եթե այդ պրոցեսը լինի շարունակական ու անընդհատ, այդտեղ խնդիր կունենանք»,-ասաց Մարտին Գալստյանը՝ ընդգծելով, որ բանկային համակարգը միայնակ չի կարող դիմագրավել այդ խնդիրներին, եթե անընդհատ խոսենք այդ խնդիրների վերաբերյալ։


Ինչ վերաբերում է մարդկանց դժգոհություններին, ԿԲ նախագահը նկատեց՝ այդտեղ մարդկանց երկու խումբ կա, որոնցից մեկը դոմինանտ է. «Մի խումբն այն մարդիկ են, որոնք բողոքում են, որ իրենց նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել։ Այսինքն նրանք եկել են ֆինանսական հաստատություն, այդ հաստատության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել վարկի տրամադրման վերաբերյալ, վարկը վերցրել են, հետո տեսել, որ վարկի պայմանները, որոնց մասին խոսել են, համաձայնվել են, չեն համապատասխանում իրականությանը։ Այդ դեպքերը չափազանց քիչ են և այդ դեպքերի համար բոլորին հորդորում ենք, որ առաջնագծում փորձեն այդ հարցերը լուծել։ Այսինքն այդ հարցը լուծեն իրենց սպասարկող ֆինանսական ինստիտուտի հետ։ Եթե այդ հարաբերությունները չեն կայանում, ստեղծել են ֆինանսական օմբուդսմենի ինտիտուտ, որն անկախ է և նրա կայացրած որոշումների ճնշող մեծամասնությունն ի օգուտ հաճախորդների է»,-ասաց Մարտին Գալստյանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր