Ժաննա Անդրեասյանը` արտոնյալ. կարող է չկատարել Փաշինյանի հրահանգները․«Հրապարակ»          Երևանում և մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով       Դեկտեմբերի 12-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

09 սեպ 2020 10:36

Օրենքը «կարվում» է հատուկ Լֆիկի «հագով».«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Նիկոլ Փաշինյանը որքան էլ «զզվում» է որոշ նախկիններից, բայց նաև «գժվում» է ոմանց համար։ Մի կողմից՝ իրավապահների միջոցով թուրն առել-ընկել է ՀՀԿ-ական մի շարք գործարարների ետևից, երեկ էլ մեղադրանք առաջադրվեց Մհեր Սեդրակյանին՝ թաղապետի պաշտոնում չարաշահումների համար, մյուս կողմից՝ հերթական արտոնությունն է կազմակերպում Սամվել Ալեքսանյանի համար։


Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել ««Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկում է սահմանված ցանկը համալրել տեքստիլ արդյունաբերության մեջ օգտագործվող նյութերով և ապրանքներով, ինչպիսիք են, օրինակ, սինթետիկ թելերը, մանվածքները, կարի թելերը, գործվածքները և այլն։


Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրենսդրական այս փոփոխությունն արվում է իշխանության սրտի գործարար Սամվել Ալեքսանյանի համար, որպեսզի նրա տեքստիլի բիզնեսի հումքն ԱԱՀ-ով չհարկվի։


Իհարկե, չհարկվող ապրանքների շարքում տեղ են գտել նաև միջատներ՝ գիտահետազոտական նպատակներով, ինչպես նաև հնդկահավի կամ սագի բեղմնավորված ձվեր, սակայն մեզ վստահեցնում են, որ օրենքը «կարվում» է հատուկ Լֆիկի «հագով»»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր