Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

10 սեպ 2020 12:57

Լավ է մեռնեմ, քան տեսնեմ, թե...այս պահից սկսած կլինեմ հացադուլի մեջ, մինչև ազգադավ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա

Գրող Մինաս Մարտիրոսյանը հացադուլ է հայտարարել՝ նշելով, որ այն կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական տա։ Մինաս Մարտիրսոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ստորև։


«Այս պահից սկսած գտնվում եմ հացադուլի մեջ, մինչև այն պահը, երբ ազգադավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա....




Չի կարելի խեղաթյուրել երեխայի հոգեբանությունը, քանզի երեխաները վաղվա Հայոց պետականության կերտողներն են, իսկ Արայիկի նմանները դժվար հասկանան այդ պարզագույն օրինաչափությունը, Արայիկին վաղուց կուրացրել է հարմարավետ աթոռների գրկաբաց կոմֆորտը.......


Լավ է մեռնեմ, քան տեսնեմ, թե ինչպես են հայոց կրթօջախներում սեռական դաստիարակություն դասավանդում մեր անաղարտ երեխաներին, լավ է մեռնեմ, քան տեսնեմ, թե ինչպես են մոռացության թանգարան ուղարկում Հայոց Եկեղեցու պատմության առարկան և փոխարենը ներառում թուրքահպատակ կրթական չափորոշիչներ:


Ժետոնդ պինդ բռնիր Արայիկ, հաջորդ կայարանդ հրաժարական, ՈՒ ԹԵ ՊԵՏՔ ԼԻՆԻ ՑՄԱՀ ԿՄՆԱՄ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ, ԲԱՅՑ ԴՈՒ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱՍ..........


Հ.Գ. Երբ երկու տարի առաջ նկարվում էի սրա հետ, դեռ չգիտեի, որ սրա քիթը էնքան մեծ է, որ խանգարում է իրեն տեսնելու հավերժահաղթ Մասիսը..........»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր