Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 սեպ 2020 10:57

Նրանք պարզապես նայում էին կրծքիս ու ասում, որ «դա է խնդիրը».Փարիզի թանգարանը ներողություն է խնդրել այցելուից

Փարիզի ամենահայտնի թանգարաններից մեկի՝ D’Orsay-ի ղեկավարությունը ներողություն է խնդրել զբոսաշրջիկից, որին թույլ չեն տվել մուտք գործել շենք՝ խորը դեկոլտեի պատճառով, հայտնում է BBC-ն:

Երիտասարդ աղջիկը D’Orsay թանգարանի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին գրել էր Twitter- ում`կցելով  թանգարան ուղևորվելուց մի քանի ժամ առաջ ռեստորանում արված լուսանկարը, որտեղ եղել է նույն զգեստով: Թանգարանի անվտանգության աշխատակիցները զգեստի բացվածքի պատճառով թույլ չեն տվել նրան շենք մտնել: Մուտքը հնարավոր է դարձել միայն վերարկու հագնելուց հետո:

Թանգարանի աշխատակիցները չեն կարողացել բացատրել, թե ինչ օրենքներ է նա խախտել այդպիսի զգեստ կրելով:

«Ոչ ոք չասաց, որ խնդիրը դեկոլտեն է, նրանք պարզապես նայում էին կրծքիս ու ասում, որ «դա է խնդիրը», – ասել է Ջինին:

Սոցցանցերում աղջկա գրառումը մեծ տարածում է գտել, արդյունքում նրան արձագանքել է թանգարանի ղեկավարությունը․
«Մենք ցավում ենք միջադեպի համար և ներողություն ենք խնդրում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր