Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է          Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա       «Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել    

11 սեպ 2020 11:50

Լիբանանում ավտովթարից զոհվել է ASALA-ի անդամ Աբրահամ Թովմասյանը

Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակը խոր վիշտով կը գուժէ իր ազատամարտիկներէն՝ Աբրահամ Թովմասեանի մահը, որ պատահեցաւ Լիբանանի մէջ, Շաբաթ, 5 Սեպտեմբեր 2020-ին պատահած ինքնաշարժի արկածի հետեւանքով:


Էրպիլի մէջ ընկեր Յակոբ Տաղլեանի մահէն ընդամէնը երկու շաբաթ ետք այս նոր կորուստը ծանր հարուած է մեր շարքերուն եւ կը վերանորոգէ մեր վիշտը: Ընկեր Աբրահամը կազմակերպութեան շարքերուն անդամակցած է 1980-ականներու սկիզբին: Մեր կազմակերպութեան ռազմակայաններէն մէկուն մէջ համապատասխան մարզումներէ ետք, ան շատ աշխոյժ գործունէութիւն տարած է 1980-ական թուականներուն՝ մասնաւորաբար Եւրոպայի տարածքին:


22 Յունուար 1983-ին ան ռմբային յարձակում գործեց Փարիզի մէջ Թրքական Օդանաւային Ընկերութեան գլխաւոր գրասենեակին վրայ՝ իրականացնելով «Շապին Գարահիսար» գործողութիւնը, որու համար դատապարտուեցաւ 2,5 տարուան բանտարկութեան: 1985-ի առաջին օրերուն վերադառնալով Լիբանան, ան իր պայքարը շարունակեց Հայկական Ժողովրդային Շարժումի ծիրէն ներս, օգտակար դառնալով Հ. Ժ. Շ.ի Լիբանանի մասնաճիւղի աշխատանքներուն: Ընկեր Աբրահամ Թովմասեան համեստ էր, ծառայասէր, միշտ պատրաստ՝ անմնացորդ նուիրումով կատարելու իրեն յանձնարարուած ամենէն դժուար պարտականութիւնները: Հայկական զինեալ ազատագրական պայքարին անոր ներդրումը իր անունը պայծառ պիտի պահէ մեր պայքարի պատմութեան մէջ:


Երկուշաբթի, Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին, Երեւանի Եռաբլուր պանթէոնի մէջ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի ընկեր Աբրահամի յիշատակին: Ընկեր Աբրահամ Թովմասեանի յիշատակը վառ պիտի մնայ իր պայքարի մարտական ու գաղափարական ընկերներու շրջանակին մէջ: Փա՛ռք իր յիշատակին:


ՀԱՅԱՍՏԱՆ Ի ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ, 10 Սեպտեմբեր 2020

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր