Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

12 սեպ 2020 13:09

Դեռ պետք է հասկանանք, ամեն դեպքում ուժեղ եղեք.Չեմ կարող շատ ինֆորմացիա տալ.. Փաշինյանը՝ գերու կնոջը

Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, և Տարածքային կատավարման և ենթակառուցվածքների նախարարների հետ, այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ, որտեղ առաջին կանգառը կատարել է Խնձորեսկում։ Այստեղ վարչապետը  մասնակցել է  «Սպարապետի օրվան» նվիրված միջոցառմանը։

Խնձորեսկում վարչապետին դիմավորեցին ռազմական երգ ու պարով, ծափողջույններով, ապա եղավ երդման արարողակարգ, որի ընթացքում հնչեց Սպարապետին հավարմության տեքստը։

Միջոցառումից հետո վարչապետը հադիպեց Խնձորեսկի բնակիչներին։ Արդեն սովորական դարձած «սելֆիի արարողակարգից» հետո վարչապետը մոտեցավ երեխաներին՝ նրանց նախ շնորհավորելով Սպարապետի օրվա առթիվ, ապա հիշեցնելով, որ երեքշաբթի օրվանից նրանք դպրոց պետք է հաճախեն։

Այցի ընթացքում վարչապետին մոտեցավ հուլիս ամսին անհետ կորած Նարեկ Սարդարյանի կինը, և հարցրեց՝ արդյո՞ք Նարեկի նորություն չկա. «Արդեն վաղուց նրա մասին լուր չկա։ Ի՞նչ փուլում է նրա գործը»։

Ի պատախան, վարչապետ Փաշինյանն ասաց, որ ցավոք սրտի չի կարող շատ ինֆորմացիա տալ, քանի որ տղան ոչ թե բարեկամի մոտ է, այլ՝ հակառակորդի։

«Դեռ պետք է հասկանանք, ամեն դեպքում ուժեղ եղեք»,- ասաց վարչապետ Փաշինյանը, որից հետո  անվտանգության աշխատակիցներն իրեն ուղեկցեցին դեպի մեքենա։

Խնձորեսկից հետո վարչապետը մեկնել է Գորիս՝ ծանոթանալու Հին Գորիսի վերականգնման ընթացքին։

Նա ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դիտակետին հարակից տարածքը նախկինում շինարարական աղբավայր էր, վերակառուցվելուց հետո այն հավակնում է դառնալ քաղաքի գրավիչ վայրերից մեկը։ Նախագիծն իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակումներ էին արել, որից պարզ էր դարձել, որ Նարեկ Սարդարյանն իրենց մոտ է։ Բացի այդ, թշնամի երկիրը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Նարեկ Սարդարյանն իբր խնդրում էր Ադրբեջանի քաղաքացիություն տալ իրեն կամ ուղարկել երրորդ երկիր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր