ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

12 սեպ 2020 15:28

Փաշինյան Նիկոլ, դա քեզ մոտ չի ստացվելու, պատասխան են տալու բոլորը. Արաբկիրի նախկին թաղապետ

Հարցաքննության հրավերը վերաբերում է 2005-2007 թվականների ընթացքում իմ պաշտոնավարման ժամանակահատվածում որոշակի փաստաթղթերին, բայց, քանի որ կա վաղեմության ժամկետ, ինձ առաջարկել են նաև քննարկել այդ մասը ու գնալ այս գործընթացի կարճմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, որը հրավիրվել էր ԱԱԾ քաղաքային վարչություն հարցաքննության:


«Բնականաբար, մերժել եմ գործի կարճման տարբերակը և խնդրել ու պահանջել եմ, որ հարուցվի քրեական գործ, կատարվի քննություն, և մեղավորները պետք է պատասխան տան»,- ասաց Հովհաննես Շահինյանը:

Դիտարկմանը, որ ամիսներ առաջ խուզարկել էին նրա բնակարանը, այնուհետև կրկին հրավիրել հարցաքննության, ի՞նչ կապ կա այս և նախորդ հարցաքննության միջև կամ արդյո՞ք նույն գործի շրջանակում է, Շահինյանը պատասխանեց.


«Ես կարող եմ ասել, որ այս հարցաքննությունն ավելի շատ կապ ունի իմ հասարակական-քաղաքական գործունեության հետ, քանի որ այն, ինչ խոսում ենք մեր թվարկության 2005-2007 թվականներին է վերաբերում, այսինքն՝ 13 տարի առաջվա վաղեմության ժամկետ ունի գործը: Բայց խնդիրն այստեղ այն չէ, որ մենք ուզում ենք օգտվել այդ վաղեմությունից, հակառակը՝ մենք խնդրում ենք ու ցանկանում ենք, որ քննվեն այդ գործերը, և եթե մեղավոր կլինեմ ես կամ մեկ ուրիշը, ապա պետք է պատասխան տան»,- ասաց Շահինյանը:


Հարցին, թե նրա նախկին ենթակաները նույնպես հրավիրվում են հարցաքննության, և իրավապահներն ինչ են կասկածում, Շահինյանը պատասխանեց, որ գործով զբաղվող իրավապահները նախքան այս ընթացակարգերը, եթե ունեն ինֆորմացիա, ապա ճիշտ կլինի, որ փորձագիտական մակարդակով մասնագետների հետ քննարկեն՝ ինչ է նշանակում տեղական ինքնակառավարման մարմին, և ինչ գործառույթներ ունի համայնքի ղեկավարը և ավագանին:


«Թող ներկա իրավապահները հետաքրքրվեն՝ արդյո՞ք մենք այն ժամանակ չունեինք վերադաս և որքանով կարող էինք մսխել համայնքի ունեցվածքը, կամ արդյոք մենք այդ ժամանակահատվածում չունեինք աշխատող իրավապահ մարմիններ, որոնք, բնականաբար, այդ խախտումները տեսնելով՝ մեզ պատասխանատվության կենթարկեին:  Այս ամեն ինչը ժամանակի կորուստ է, եթե մենք չենք ուսումնասիրում դիմացինի իրավունքները»,- ասաց Շահինյանը:


Նրա խոսքով՝ շատ անտրամաբանական կլինի, որ որևէ չինովնիկ իր պաշտոնավարման ժամանակահատվածի մասին կարծի, թե բացթողում կամ թերացում չի ունեցել:


«Եթե կա նման մարդ, ապա ես ինձ այդ մարդկանց թվին չեմ դասում, քանի որ ինքը՝ հենց աշխատանքը, ունի առանձնահատոկություն, որ դու կարող ես որոշակի թերացումներ ունենալ: Ինձ համար փաստ է, որ ես հետապնդվում եմ, իմ հասարակական-քաղաքական գործունեության համար, քանի որ 2019 թվականին ՀՔԾ-ում քննություն է եղել «Մարտի 1»-ի հետ կապված իմ դերակատարման մասին, բայց պարզվեց, որ 2008 թվականի փետրվարի 25-ին ես ծանր վիրահատություն եմ տարել, և վերակենդանացման բաժանմունքից նոր էի տեղափոխվել»,- ասաց Շահինյանը:


Նրա խոսքով՝ ներսում իրեն ասել են, որ հարցաքննությունը վերաբերում է միայն իր պաշտոնավարմանը, և քանի որ կա վաղեմություն, կարող են պայմանավորվել ու գնալ գործի կարճման:


«Պատասխան կտան այն մարդիկ, որոնք այս պատվերն իջեցրել են իրավապահ մարմիններին, որպեսզի ինձ ձայնազրկեն կամ մեկուսացնեն: Փաշինյան Նիկոլ, դա քեզ մոտ չի ստացվելու, ա՛յ տղա»,- ասաց Շահինյանը



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր