Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

14 սեպ 2020 11:56

Տեսանյութ.Շեքսպիրյան ժամանակների արքունիքը գլուխը պատին է տվել ներքին խարդավանքների հարցում. չենք մասնակցելու

«Մենք որոշել ենք և չենք մասնակցելու ՍԴ դատավորների ընտրությանը, որովհետև քանիցս ասել ենք, որ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր:


Կա պառլամենտական քաղաքական մշակույթ , որ ներկայացնող սուբյեկտը և նաև իրենք` թեկնածուները պիտի շահագրգիռ լինեն խորհրդարանում ներկայացված ոչ միայն մեծամասնությանը, այլ նաև փոքրամասնության խմբակցություններին ներկայացնել իրենց տեսլականը, պատասխանել հարցերին»,-այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ՍԴ դատավորների թեկնածուների ընտրությանը:

«Քանի որ այս ամիսների ընթացքում մենք տեսանք, որ ՍԴ դատավորների շուրջ շեքսպիրյան կրքեր են բորբոքվում և շեքսպիրյան ժամանակների արքունիքը գլուխը պատն է http:// տվել ներքին խարդավանքների, ներքին հոսանքների շուրջ, և այդ մարդիկ հասկացել են, որ այդ խնդիրները որոշվում են այստեղ և  երկու այլ խմբակցությունների հետ հանդիպելը նրանք բացարձակապես համարել են աննպատակահարմար»,-շարունակեց Զոհրաբյանը:


Պատգամավորը  ՍԴ դատավորների գործընթացը համարեց հետընթաց, ընդգծեց, որ թեկնածուները պետք է շահագրգռված լինեին հանդիպելու ֆրակցիաների հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր