Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա       9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի    

18 մայիս 2026 11:36

Պարսից ծոցի հարավային մասում գտնվող ամերիկյան բոլոր ռազմաբազաները կհանվեն շահագործումից

Իրանը կոչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբազաները Պարսից ծոցի հարավային մասում։ 

Այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի մամուլի քարտուղար, գնդապետ Էբրահիմ Զոլֆագարին: Այս մասին հայտնում է LENTA.RU-ն՝ հղում անելով Fox News-ին։

«Վերջին 24 ժամվա ընթացքում ԻՀՊԿ-ի Ռազմածովային ուժերը թույլ չեն տվել ոչ մի նավի անցնել Հորմուզի նեղուցով։ Մոտ ապագայում Պարսից ծոցի հարավային մասում գտնվող ամերիկյան բոլոր ռազմաբազաները կհանվեն շահագործումից»,- սպառնացել է նա։

Զոլֆագարին հավելել է, որ Իրանը մտադիր է կառուցել նոր կարգեր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պենտագոնը պլաններ է պատրաստել Իրանին հարվածներ հասցնելու վերաբերյալ այն դեպքի համար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացնի շարունակել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում։

Հարձակման թիրախների թվում են նաև իրանական էներգետիկայի և ենթակառուցվածքների օբյեկտները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր