Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

14 սեպ 2020 12:27

Մինսկում ցույցի ժամանակ 400 մարդ է ձերբակալվել․ ոստիկանները օդ են կրակել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախօրեին Բելառուսում հերթական ցույցերն են տեղի ունեցել։ Տարբեր լրատվամիջոցների գնահատմամբ՝ Մինսկում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ցույցերի 36-րդ օրը բողոքի ակցիային մասնակցել է 100-150 հազար մարդ։


Ակցիան այս անգամ անվանել են «Հերոսների երթ»։ Մասնակիցները շարժվել են դեպի Դրոզդի ավան, որտեղ գտնվում են Լուկաշենկոյի և Բելառուսի այլ պաշտոնյաների տները։ Ներքին գործերի նախարարության գնահատմամբ՝ ավելի քան 400 ցուցարար ձերբակալվել է։


Meduza լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ցույցը ցրելու ժամանակ ոստիկանության աշխատակիցը օդ է կրակել։ Բելառուսի ՆԳՆ-ն հաղորդել է, որ նախազգուշական կրակոցն արվել է պոմպային հրազենից, երբ ոստիկանությունը ձերբակալում էր ակցիայի ակտիվ մասնակիցներին, իսկ մյուս ցուցարարները փորձում էին նրանց հետ բերել։


Ruptly գործակալությունը հաղորդում է, որ իշխանությունների հրամանով կապի օպերատորները ցույցի ընթացքում դարձյալ նվազեցրել են ինտերնետի արագությունը։


Հիշեցնենք՝ Բելառուսում զանգվածային ցույցեր են սկսվել օգոստոսի 9-ից, երբ Լուկաշենկոն 6-րդ անգամ դարձավ նախագահ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր