Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի       Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա    

14 սեպ 2020 13:01

Տեսանյութ.Ձեր մի տղան ծառայել է Երեւանում, իսկ մյուսն էլ դիրքեր չի բարձրանում. Երվանդ Խունդկարյանի պատասխանը

Իմ որդին որեւէ արտոնություն որեւէ զինվորի նկատմամբ չունի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ նիստում պատասխանեց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի այն խոսքին, թե իր 2 որդիներն էլ զինվորական ծառայությունն անցել են արտոնյալ պայմաններում. մեկը Երեւանում է ծառայել, մյուս որդին էլ՝ դիրքեր չի բարձրանում։


«Այն անձինք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն իմ բնավարությունը, գիտեն իմ վարքագիծն իմ ընտանիքի անդամների հարցում։ Իմ երկու որդիներից մեկը ծառայել է ազգային բանակում եւ ծառայությունն անցկացրել է պատվո պահակախմբի համապատասխան ստորաբաժանումում, երկրորդ որդիս ներկայումս գտնվում է ժամկետային զինվորական ծառայության մեջ եւ զինվորական ծառայությունը անցկացնում է ՀՀ տարածքում տեղակայված զորամասերից մեկում։ Նա ծառայությունն իրականացնում է նույն սկզբունքներով, ինչը բոլոր զինվորները։ Ներկա պահին որդիս դիրքերում է. այն տեղեկատվությունը, որն ունեք իրականությանը չի համապատասխանում։ Իսկ թե ինչու է իքս կամ իգրեկ պարագայում ՊՆ-ի որոշմամբ զինվորը հայտնվել իքս կամ իգրեկ զորամասում ես չեմ որ այդ հարցի պատասխանը պետք է տամ. ինքս որեւէ միջոց այդ ուղղությամբ չեմ ձեռնարկել։ Իմ որդին, որեւէ արտոնություն որեւէ զինվորի նկատմամբ չունի»,- ասաց Խունդկարյանը։




Թագուհի Թովմասյանն անդրադարձավ նաեւ  նախկին օմբուդսմենի զեկույցին, խնդրեց պարզաբանում տալ զեկույցի այն հատվածին, որում, մասնավորապես ասված էր, որ ժամանակին գործել է մի սխեմա՝ Արման Մկրտումյանի եւ Խունդկարյանի գլխավորությամբ, որ բոլոր այն անցանկալի դատավորները, որոնք չեն իրականացրել Խունդկարյանի հրահանգները եւ չեն կայացրել այն վճիռները, որոնք եղել են ցանկալի, կարգապահական պատասխանատվության են ենթարկվել։


Երվանդ Խունդկարյանն էլ պաշտոնապես հերքեց այդ տեղեկությունը. «Իմ կողմից նման որեւէ գործողություն ոչ կատարվել է, ոչ էլ կարող էր կատարվել: Դատավորներին կարգապահական պատասխանատվության երնթարկելու հարցում ես՝ որպես քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ, որեւէ իրավասություն չեմ ունեցել եւ երբեւէ, թե գրավոր, թե բանավոր նախաձեռնություն իմ կողմից չի իրականացվել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր