Աբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտգործնախարարների հետ          40 աշակերտ է զոհվել Իրանում աղջիկների տարրական դպրոցի վրա ԱՄՆ և Իսրայելի կողմից հրթիռային հարվածի հետևանքով       Լոռու մարզում «Mercedes» բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին    

14 սեպ 2020 14:55

Տեսանյութ.Բոլորս գիտենք՝ Դուք հրեշտակ չեք,Քոչարյանի թելադրանքով անձամբ մասնակից ու հանցակից եք դարձել պետության բռնազավթման այս արարին

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում անդրադառնալով Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, հայտարարեց, որ նրա ընտրությունը մեծագույն հարված է հասցնելու ՍԴ հեղինակությանը. «Խունդկարյանը նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչ է: Ընտրելով Խունդկարյանին՝ մենք գործնականում ՍԴ ենք վերադարձնում նրանց, ում մերժել ենք առաջին օրից, նրանց, ովքեր Սերժ Սարգսյանի ու նրա հարազատների գրպանում գտնվելուց զատ, այդ գրպանի պարունակությունն ավելի կարևոր են համարել, քան ՀՀ շահը: Անձամբ ես չեմ մասնակցելու նրա ընտրությանը... Բոլորս գիտենք, որ Դուք հրեշտակ չեք, Ձեր ավանդն եք ունեցել ՀՀ-ում խոսքի ազատության ու ժողովրդավարության դեմ ուղղված խայտառակ օպերացիայի՝ «Ա1+ հ/ը-ի փակման գործին, որի վերաբերյալ չենք դադարելու խոսել: Այսինքն, Դուք անմիջական մասնակցություն եք ունեցել Ռ. Քոչարյանի իշխանության կողմից սանձազերծված ամենախոշոր հարձակմանը՝ անկախ հեռուստաընկերության փակմանը: Այդ վճռով Դուք պետության զավթիչների պարագլուխ Քոչարյանի թելադրանքով անձամբ մասնակից ու հանցակից եք դարձել պետության բռնազավթման այս արարին»,- հայտարարել է Բաբաջանյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր